Պղիձն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է: Ներդրողները պահպանում են համաշխարհային ռեցեսիայի շուրջ մտավախությունները: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Comex բորսայում պղնձի գինը նվազել է 0,35 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց մինչեւ 3,7445 դոլար:
Լոնդոնի LME բորսայում պղնձի գինը նվազել է 0,62 տոկոսով՝ մինչեւ 8365,5 դոլար, ալյումինի գինը նվազել է 0,18 տոկոսով՝ մինչեւ 2491 դոլար, ցինկի գինն աճել է 0,45 տոկոսով՝ մինչեւ 3333 դոլար: