ՆԱՏՕ-ն Զելենսկիին ասել է, որ պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի «միայն ռազմական ճանապարհով», և դաշինքը կշարունակի օգնել Կիևին այդ հարցում։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Մենք արդեն հնարավորություն ունեինք զրուցելու նախագահ Զելենսկու հետ: Շատ կարևոր է շարունակել խոսել նրա հետ՝ ընդգծելով, որ պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում, և մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկիին և Ուկրաինայի ժողովրդին, որպեսզի նրանք հաղթեն մարտի դաշտում»,- ասել է Դե Կրոոն: