Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ.ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով»,- Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե իր համար կարևոր չեն, թե ինքաթիռի Էկոնոմ, թե բիզնես դասով կճանապարհորդի, ինչ մեքենա, ինչ գրասենյակ կտրամադրեն իրեն: «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի շրջանակներում նրա հետ զրուցել ենք պետպաշտոնյայի կերպարի, հակակոռուպցիոն վերահսկողության և այլ հարցերի մասին:

– Տիկին Հակոբյան, ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա բարձրաստիճան պետական պաշտոնյան, ըստ Ձեզ:

– Գիտեք, ես իրոք ճաանապարհ եմ անցել: Կարծում եմ դա շատ կարևոր է: Մարդը պետք է իր բարոյական կերպարով, իր արժեհամակարգով,  գենետիկորեն պատրաստ լինի իր վրա բեռ վերցնել: Ես այն կարծիքին եմ, որ  պետական ծառայողը, քաղաքական ղեկավարները  պետք է նախևառաջ ազգային կերտվածք ունենան՝ սիրես քո հողնուջուրը, հայրենիքը: Պետք է մտածես տալու մասին, քան վերցնելու: Եթե մարդը գալիս, նստում է պաշտոնի ու մտածում է հարցեր լուծելու, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու մասին, ընդունելի չէ: Մարդը պետք է գա նվիրվելու, ծառայելու, պատասխանատվություն վերցնելու: Աթոռը պատասխանտվություն է, պարտավորություն է  հասարակության, քո ղեկավարի, քեզ նշանակողի առաջ: Ես չեմ ընդունում այն պաշտոնյային, ով ինքն իր լիազորությունների շրջանակում գործ է անում, ասում՝ ինձ այդպես հանձնարարեցին: Սխալ է, քո սրտով չէ, քո կամքով չէ, թող, գնա: Ես կարծում եմ, որ պատասխանտվությունը, նվիրումը, ազնվությունը պետք է լինեն այն գլխավոր չափանիշները, որով մարդը պետք է առաջնորդվի: Այդ գլխարկը պետք է մարդու գլխով լինի: Պաշտոնյան պետք է պատկերացնի այն ծանրության բեռը, որի տակ ինքը պետք է մտնի: Եվ ոչ եթե պաշտոն են տալիս, ապա անպայման պիտի գա: Ես չեմ ուզում անհամեստ հնչի, բայց, այո, եղել են շատ դեպքեր, երբ ես հրաժարվել եմ նախարարի պաշտոնից, ես նախընտրել եմ մնալ պատգամավոր, քան նախարար:

-Իսկ ինչու՞ որոշեցիք, որ այս մի գլխարկը ձեր գլխով կլինի:

-Իհարկե, ոչ թե ես որոշեցի, այլ հանձնարարություն տրվեց: Նախագահը հանձնարարեց և  ես որոշեցի, որ եթե  ես պիտի լինեմ, ուրեմն պետք է գամ ու կատարեմ: Եվ գիտեք, այս նախարարության ստեղծումը շատ բարդ ու դժվար գործընթաց էր: Ստեղծել նախարարություն, երբ ոչ մի մասնագետ չկա, ոչ ոք չի պատկերացնում, թե սփյուռքն ինչ բան է, չգիտեն սփյուռքի կառույցների անունները, հոգևորականների դասերն ու աստիճանները, դիմելու կարգը: Պետք է մասնագետներ ունենալ, ֆինանսներ և վստահություն: Մասնագետներ չկային. նախագահի հրամանագրի ստորագրումից 14 օր հետո ես  գնացի պետհամալսարան, խնդրեցի ստեղծել սփյուռքագիտության ամբիոն և մագիստորսներ պատրաստել այս բանգավառում: Երկրորդ՝ ֆինանսներն են. երբ ստեղծվեց նախարարությունը,  սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Մեր բյուջեն, ընդամենը 91 միլիոն դրամ էր: Հիմա էլ, իհարկե, մեծ չէ: Եվ երրորդը՝ վստահություն. ի տարբերություն մյուս նախարարությունների, մեր նախարարության գործընկերը սփյուռքն է, սփյուռքը պետք է մեզ վստահի: Նախարարության ստեղծումը համընկավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջանի հետ:  Այդ ժամանակ սփյուռքը շատ էր ալեկոծվել, զայրացել: Եվ  այս բոլոր մինուսային իրավիճակներում մեզ հաջողվեց թիմ ստեղծել, թիմի միջոցով նախարարություն ստեղծել,  մենք 2-3 տարի տառապեցինք և, ի վերջո, սփյուռքը սկսեց մեզ վստահել, դարձավ հայաստանակենտրոն: Ես նախարարության ստեղծումից երեք ամիս հետո հասկացա, որ 17 տարի ուշացրել են այս նախարարության ստեղծումը: Մեր հանրապետության նախագահը ճիշտ որոշում կայացրեց: Նախարարությունը դարձավ այն կենտրոնը, որի  միջոցով մենք բարձրացնում ենք նրանց հարցերը: Իրենք էլ լավ գիտեն, որ այդ խնդիրները լուծողը մենք չենք, բայց մենք իրենց բարձրացրած որևէ խնդիր  անարձագանք չենք թողնում:

-Դեռևս 2010  թվականին տարին ամփոփելիս նշել էիք, որ սփյուռքի  նախարարությունում կոռուպցիա չկա:

-Այսօր էլ եմ նշում: Մենք այնքան փոքրիկ գումարներ ունենք,  այնքան շատ են  այդքան փոքր գումարներով կազմակերպված ծրագրերի մասնակիցները, որ ես ստիպված եմ լինում մեր  գործարար աշխարհին խնդրել, որ շահույթ չստանան մեզ հետ աշխատելիս: Մեր ամենամեծ ծրագրային բյուջեն 40-50 միլիոն դրամն է: Ի դեպ, եկել են մեզ ստուգել են ֆինանսների նախարարության  վերահսկիչ հանձնաժողովը, կառավարության վերահսկիչ հանձնաժողովը, Վերահսկիչ պալատը, որևէ անօրինականություն ու խախտում չեն  արձանագրել: Եղել են զուտ կազմակերպչական, թղթավարական թերություններ, բայց ոչ ֆինանսական: Մենք որևէ ստուգումից հետո գումարներ հետ չենք մուծել պետբյուջե:

–Ընդհանրապես  գնումների դաշտը ռիսկային է, արդյո՞ք Դուք ինքներդ վերահսկում եք ձեր գերատեսչության կողմից կատարվող գնումները:

-Շատ փոքր գնումներ ենք անում՝ թուղթ, ամրակ, ջուր, համակարգչի վերանորգման հետ կապված որոշ բաներ…Եվ ծավալներն են շատ փոքր, և մենք ունենք աուդիտի և գնումների շատ լավ մասնագետներ: Մեծ հաշվով ես հսկում եմ, բայց իրենք լավ մասնագետներ են: Ես կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է ասում՝ գնումները պետք է կենտրոնացվեն:  Նախարարները պետք է երեք հարց լուծեն՝ օրենքներ գրեն, ծրագրեր մշակեն, և ենթաօրենսդրական ակտերը ստեղծեն: Կենտրոնացված գնումները կատարելու համար թող ստեղծվեն, օրինակ, գործակալություններ. պետք է նախարարություններին, օրինակ, կահույքով ապահովել, թող նրանք էլ կազմակերպեն այդ հարցերը, նախարարի ի՞նչ գործն են ֆինանսները:

-Փոփոխություններ արվեցին ավիատոմսերների գնման կարգավորումներում: Մեր կայքը բավականին ուշադիր հետևում է պետական գնումներին: Նկատել էինք, որ հիմնականում նախարարները բիզնես դասի տոմսերով են ճանապարհորդում, մյուսները՝ էկոնոմ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ասեմ. իրավունք էր տրված, պետական բյուջեով նախատեսված էր, որ  նախարարները մեկնեին, այսպես ասած, բիզնես կարգով: Երկու կողմ ունի հարցը:  Իհարկե, ցավալի է, երբ շատ փող ես ծախսում, բայց մյուս կողմից՝ երբ դու գնում ու 8 ժամ օդանավակայանում սպասում ես, պետք է տեղ ունենաս նստելու և աշխատելու՝ հեռախոսով, համակարգչով: Ես չեմ կարծում, որ  աշխարհում կարող է լինել մի նախարար, որ 8 ժամ օդանավակայանում  խանութներով կշրջի: Ափսոս են այդ ժամերը, կորցնելը սխալ է: Դու նաև գաղտնիք տիրապետող մարդ ես (ուղիղ  թող ինձ չվերաբերի, վերաբերի պաշտպանության նախարարությանը,  ազգային անվտանգության ծառայությանը, և այլն): Էկոնոմով, թե բիզնեսով, ինչ մեքենա կլինի, ինչ չափերի կլինի սենյակս, ինչ կահույք կլինի՝  դրանք ինձ ընդհանրապես չեն մտահոգում: Ընդամենը լինի սեղան, աթոռ, համակարգիչ և մի շարժվող մեքենա, որ ինձ տանի-բերի է, թեկուզ լինի ամենափոքր մեքենան:  Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով: Դա էլ լրատվականները դարձրին քննարկման առարկա: Ի՞նչ է պատահել, մետրո  նստել չի՞ կարելի: Եթե դա աներ Ավստրիայի կամ Ֆրանսիայի նախարարը, կգովեին, կասեին՝ օրինակ վերցրեք:

–Տիկին Հակոբյան, Ձեր հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ «Բացի հագուստներից ոչինչ չունեք»: Հիմա էլ այդպե՞ս է:

-Հիմա էլ եմ դա ասում: Բնակարան, իհարկե, ունեմ՝ 32 քմ տարծքով: Ես ապրում եմ իմ ծնողների տանը: Այո, ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ: Ուղղակի  ես ապրում եմ Այգեձորում 40-43 տարի և չէի ուզենա, օրինակ, Նոր Նորքում ապրել: Կարող եմ այս պահին այնտեղ բնակարան գնել,  բայց ուզում եմ Կետրոնում գնել, ինչը դեռ չի հաջողվում:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված