Գագիկ Սուրենյանի նոր ճշգրիտ բացահայտումները՝ եղանակի առաջիկա տեսության մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը:
Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ:
Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30,
Լոռիում -22…-27,
Տավուշում -15….-20,
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20,
Սյունիքի հովիտներում -10…-15,
Սյունիքի նախալեռներում -18…-23,
Արցախում -12…-16,
Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25,
Երևանի բարձրադիր գոտում -16…-18,
ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի: