ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու ժամկետների վերաբերյալ. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անդամակցության հարցում (...) մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Մադրիդում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները պաշտոնապես հրավիրել էին Շվեդիային և Ֆինլանդիային միանալ դաշինքին։