«Տրոյական ձիու» փոփոխությունը. ԱՄՆ-ը Հայաստան է ուղարկում լեգենդար անձնավորության Ուկրաինայից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆTsargrad.tv-ն գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի նոր հավակնորդի անունը։ Նոր պաշտոնը կզբաղեցնի Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը։ Նման դերի համար Սպիտակ տան ընտրությունը բավականին հետաքրքիր է տարբեր պատճառներով:
Քուինը ծնվել է 1965 թվականի հունվարի 15-ին Կալիֆորնիայի Օրանժ քաղաքում, Ռազմական ինստիտուտի շրջանավարտը հասցրել է աշխատել Los Angeles Times-ում։ 1990-ականներից նա սկսել է իր դիվանագիտական կարիերան, փոխել է բազմաթիվ պետություններ և կազմակերպություններ, որոնք տարբեր հարաբերություններ են ունեցել Միացյալ Նահանգների հետ՝ Ֆրանսիա, Ֆիլիպիններ, Պետդեպարտամենտ, Սլովենիա, Ռուսաստան, ԵՄ, Անվտանգության խորհուրդ, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ և կրկին Ֆրանսիա: Իհարկե, հաշվի առնելով, թե որ համալսարանն է նա ավարտել, դժվար է նրանից ուրիշ բան սպասել, քան աշխարհում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու անսանձ պատրաստակամությունը։
2019 թվականի գարնանից տիկին Քուինը փաստացի եղել է ԱՄՆ-ի դեսպանը Ուկրաինայում։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Մարի Յովանովիչին։ Ճիշտ է, նրա տաղանդը օգտագործվել է ընդամենը 18 օր այն գործերում, որ իր պետությունն է անում ուկրաինական տարածքում, քանի որ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է Ուիլյամ Թեյլորը: 2020 թվականի հունվարի 2-ին Քրիստինա Քուինին կրկին փորձել են վերանշանակել Կիևում ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցիչ։
Երկրորդ անգամ այդ պաշտոնում հնարավոր է եղել ավելի երկար մնալ՝ արդեն երկու տարուց ավելի։ Այնուամենայնիվ, Քրիստինա Քուինը չէ կարող երազել կարիերայում կայունության մասին։ Այսպիսով, ուկրաինական փուլը մոտեցել է ավարտին։ Ըստ երևույթին, այժմ ամերիկացի աշխատակիցը հայ ժողովրդի մեջ է «ամենաարդար երկրի» շահերը առաջ տանելու։ Միգուցե, ինչպես և Ուկրաինայի դեպքում, դրա համար նա նույնիսկ հրաման կստանա երկրի ղեկավարից։
Այսօր Հայաստանում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է Լին Թրեյսին, ով սոցցանցերում պարբերաբար ծաղրի է ենթարկվում ձիու հետ տեսողական նմանության և անհեթեթ ելույթների համար։ Նա իր պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարին, և շուտով նշանակման ժամկետը կավարտվի։
Վերլուծաբաններն ուշադրություն են դարձրել, թե որքան ժամանակ է Քրիստինա Քուինը աշխատել եվրոպական ուղղությամբ տնտեսական և ռազմական ոլորտներում։ Նրա աշխատանքի վայրերից են Պետդեպարտամենտը և Անվտանգության խորհուրդը, կազմակերպություններ, որոնցում ԱՄՆ-ն անընդհատ փորձում է լոբբինգ իրականացնել իր ազդեցության համար։ Ավելի ակտիվ գուցե թե ՆԱՏՕ-ում է։
Այնուամենայնիվ, Քուինի հետագա կարիերան դեռ առեղծված է: ԱՄՆ-ի Սենատը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում և միայն 2022 թվականի սեպտեմբերին պետք է քննարկի, ապա հաստատի նոր դեսպանի թեկնածությունը։ Իհարկե, Հայաստանը մեկ անգամ չէ, որ հիշատակվել է որպես երկիր, որտեղ Ամերիկան ցանկանում է մոտ ապագայում առաջ տանել իր շահերը, ինչպես ուկրաինացիների շրջանում: Ճիշտ է, այդ պետությունը դա անում է բավականին տարօրինակ ձևով. մի ձեռքով միլիոններ է բաժանում Հայաստանում «ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու համար», մյուսով միլիոններ է տալիս Ադրբեջանին ռազմական օգնության համար։
Կարելի է ենթադրել, որ Քրիստինա Քուինը բավական փորձ ունի ռազմական ոլորտում, էներգետիկայում և դիվանագիտության մեջ. բացի այդ աշխատակցից, ուրիշ ո՞ւմ հետ կարող են իրենց հույսերը կապել ինքնավստահ պետությունները։ Սակայն սենատորների վերջնական ընտրությունը հայտնի չի լինի մինչև սեպտեմբեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը