Գերուն տարել են հոգեբուժարան. Առավոտ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանը երեկ Ադրբեջանին է հանձնել Գաթիբա Իբրահիմ-գըզը Ալեքպերովային: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: 1977 թվականին ծնված Ալեքպերովան հունիսի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում անցել Հայաստանի տարածք:
Սկզբում Բաքվում հերքում էին Ալեքպերովայի Ադրբեջանի քաղաքացի լինելու փաստը, իսկ ավելի ուշ հայտարարեցին, թե նա հոգեկան հիվանդ է եւ հաշվառված է հոգեբուժարանում:
Ինչպես երեկ տեղեկացրել է ադրբեջանական Minval.az լրատվական կայքը, Ադրբեջան վերադարձվելուց հետո կնոջը տեղափոխել են հոգեբուժարան: Ալեքպերովայի հանձնումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն, գործողությունը տեղի է ունեցել Իջեւան եւ Ադրբեջանի Ղազախ քաղաքների միջեւ անցնող ճանապարհին’ միջազգային սահմանի վրա:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: