Ռուսաստանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծ է. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։
Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:
Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան COVID-19-ը։