Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեն ցանկանում Ղարաբաղը քննարկել հին ձևով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Kommersant.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ում անակնկալ հայտարարություն է արել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը խոսել է իր գործընկերների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավոք սրտի, ռուսաստանցի համանախագահը (դիվանագետ Իգոր Խովաևը) չի ընդունել հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը»։ Այս խոսքերը լիովին հակասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը։ «Սկզբունքորեն, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ», - ասել է նա Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը այցելել էր և՛ Բաքու, և՛ Երևան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության մամուլի ծառայության, նրա հետ հանդիպմանը «ընդգծել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, առանցքային դերը հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հենց տիկին Դոնֆրիդի այցի ֆոնին կոշտ քննադատության էր ենթարկել այդ ձևաչափը ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ համաժողովում։ «Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ նրան: Այդ հակաարդյունավետ խմբին պետք է ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն» ասել, այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա»,- ասել է նա։ Հետո էլ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հայտարարությունների փոխանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն է հաստատել այդ դիրքորոշումը։ Ինքը՝ Կարեն Դոնֆրիդը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան խմբագրության հետ, ըստ էության համաձայնություն է հայտնել այդ հարցում Երևանի դիրքորոշման հետ։ «Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ասում է, որ մենք աջակցում ենք գործընթացին Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա։ Ճշտող հարցին, թե իրեն չի՞ խանգարում այդ ձևաչափին Ռուսաստանի մասնակցությունը, տիկին Դոնֆրիդը բացասական է պատասխանել: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել այս ձևաչափով»,- վստահորեն ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը իրեն շատ ավելի է դուր եկել, քան Սերգեյ Լավրովի խոսքերը: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե, իհարկե, լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, մեղմ ասած տարօրինակ է։ Նա գործում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների ներքո, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մենք համատեղ հայտարարություն ենք ընդունել, որում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը»,- ասել է պարոն Փաշինյանը։ 

«Այն պայմաններում, երբ Բաքուն փաստացի հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Մինսկի խումբը, ըստ էության, մնացել է այն միակ ձևաչափը, որի շրջանակներում կարելի է քննարկել այդ հարցը,- Երևանի համար Մինսկի խմբի պահպանման կարևորությունն է բացատրել հայ քաղաքագետ Դավիթ Հարությունյանը «kommersant»-ին, - համանախագահների ձևաչափը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ այն թույլ է տալիս մանևրել միջնորդների միջև։ Եթե ​​Մինսկի խմբի աշխատանքը դադարեցվի, ապա  միայն երկու ակտիվ եռակողմ ձևաչափեր կմնան՝ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ։ Երկու ձևաչափերի շրջանակներում էլ կարելի է առաջնահերթ անվանել կարգավորման այնպիսի կոնկրետ միջոցառումները, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի հստակեցումը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ Նման պայմաններում, ըստ պարոն Հարությունյանի, Երևանին պարզապես այլ բան չի մնում, քան Մինսկի խումբը պահել լրատվական օրակարգում, թեև այդ ջանքերը դժվար թե արդյունավետ լինեն։ Արևմուտքի հետ կապերի ամրապնդման խաղադրույքը, ըստ նրա, նույնպես Հայաստանի համար ցանկալի արդյունք չի տա։ «Արևմուտքը դժվար թե վատթարացնի հարաբերությունները Բաքվի հետ, հատկապես հիմա, երբ ուկրաինական հակամարտության համատեքստում մեծացել է Ադրբեջանի դերը ԵՄ-ին էներգակիրների մատակարարման հարցում,- նշել է փորձագետը,-նման կերպ, չնայած  Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, Արևմուտքը դժվար թե պատրաստ լինի ակտիվորեն կասկածի տակ դնել Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքական ազդեցությունը»։

Մեկ այլ հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ստեղծված իրավիճակում «հետաքրքիր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ հանդես գալու» հնարավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, Երևանը պետք է հրավերներ ուղարկի ԵԱՀԿ բոլոր երեք համանախագահներին այցելելու Հայաստան «Ղարաբաղի ճակատագիրը և նրա կարգավիճակը քննարկելու համար»։ «Դա կարող է դառնալ այն միակ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայացուցիչները կկարողանան երկխոսություն վարել։ Նման նախաձեռնությունը կարող է նոր լիցք հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է «kommersant»-ի զրուցակիցը։ 

«Վաշինգտոնի հայտարարությունը շատ տարօրինակ է,- իր հերթին «kommersant»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Վաշինգտոնը գիտի Բաքվի դիրքորոշումը, և եթե նրանք որոշեն միտումնավոր ոտնահարել այդ հարցը և նյարդայնացնել ադրբեջանական կողմին, ապա դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»: Զրուցակիցը նաև ենթադրել է, որ «ԱՄՆ-ը փորձում է բարձրացնել իր նախաձեռնությունների օրինականությունը, իսկ Երևանն օգտվում է դրանից»։ Իսկ Մոսկվան, հավելել է պարոն Վելիզադեն, հասկացնում է, որ մտադիր չէ մասնակցել այդ խաղերին, հատկապես որպես լրացուցիչ խաղացող։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցը
Ամենադիտված