Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու դրա դեմ պայքարող ժողովրդական միջոցներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերջույթների թմրածությունը բավականին կարևոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել: Այն կարող է առաջանալ այնպիսի հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:
Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Նշված գործոնը կարող է ուղեկցվել ուժեղ ցավային զգացողությամբ:
Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:
Երբ դիմել բժշկի
Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել:
Թմրածության որ դեպքերում է հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ
o Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի` առանց որևէ լուրջ պատճառի:
o Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայոնւոթյունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:
o Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:
o Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:
Ինչպես բուժել թմրածությունը
1. Իշառվույտ (Донник) դեղորայքային
Մի շարք ֆոտոթերապևտներ կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է դեղորայքային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եփեք 10 րոպե: Խմեք այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:
2. Կոնտրաստային վանաններ
Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք տաքացնող քսուք ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:
3. Քափուրի(կամփորա) յուղ
Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:
4. Մարմնամարզություն
Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք ծալել ու բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:
5. Տիբեթյան վանականների մեթոդ
Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:
Օգտվեք այդ խորհուրդներից ու առոջղ եղեք
Աղբյուրը՝ vajnoe.com