Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն տեղերում, որտեղ հնարավոր է, ոչնչացնում են, մնացածները փորձ են անում յուրացնելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում պահանջում են «այլևս իրանական չանվանել Երևանի Կապույտ մզկիթը»։  

«Թեփեբաշի թաղամասի՝ Երևանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» «հետազոտության» հեղինակ Սաբուհի Հուսեյնովը պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։ Իբր այն պատճառով, որ Երեւանում 1917թ. «ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920թթ.  Երևանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին»։ «Անգամ այսօր համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ։ Մզկիթ չէին կառուցի 100 մարդու համար, Կապույտ մզկիթը պետք է այլեւս իրանական չհամարվի»,- ասել է Հուսեյնովը։

Ի՞նչ արձագանք սպասենք Իրանից, հատկապես, երբ վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ Սոլթան Մամեդովի և Թաիր Միրքիշիլիի՝ պարսկական Կապույտ մզկիթը ադրբեջանական ներկայացնելու գրառմանը իրանական կողմը շատ բուռն կերպով արձագանքեց:  

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ սա այն տիրույթն է, որտեղ պետք է տեղի ունենա հայ-իրանական ակտիվ համագործակցություն.

«Կարծում եմ՝ իրանական կողմը շատ հստակ իր դիրքորոշումը արտահայտել է: Բաքվի բռնապետական վարչախումբը հավակնում է տարածաշրջանում մշակութային յուրացումների ոչ միայն իրանական ժառանգության առումով, այլ նաև հայկական ժառանգության: Այն տեղերում, որտեղ հնարավոր է, նրանք ոչնչացնում են հայկական և իրանական մշակույթի կոթողները, իսկ մնացածները փորձ են անում յուրացնելու: Խոսքը ոչ միայն Երևանի կապույտ մզկիթի մասին է, որը իրանական ճարտարապետական գոհարներից մեկն է, այլ նաև Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթի մասին, որը վերականգնվել էր 44-օրյա պատերազմից առաջ և միանշանակ իրանական շիայական մշակույթի կոթողներից մեկն է:

Ադրբեջանական կողմից խոսք է գնում նաև իրանցի դասական բանաստեղծների յուրացման մասին: Սկսած խորհրդային ժամանակներից՝ իրանական պոեզիայի այնպիսի խոշոր դասականներ, ինչպիսիք ենք Նիզամին և Խադամին, փորձ է արվում յուրացնելու, որին նույնպես իրանական կողմը, հատկապես վերջին շրջանում, շատ խիստ արձագանքում է: Հետևաբար, կարծում եմ, սա այն տիրույթն է, որտեղ Հայաստանը և Իրանը կարող են շատ սերտ համագործակցել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և ոչ միայն», - 1or.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Մարիամ Նալբանդյան

Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը
Ամենադիտված