Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը հետաձգվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով առցանց ասուլիսում, ասել է, որ «Ադրբեջանը բոյկոտել է Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպումը»։ Նրա խոսքով, կողմերը պետք է քննարկեին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի գրեթե տեքստը, «միավորեին  գաղափարները, և որոշեին, թե ի՞նչ ձևաչափով, ի՞նչ արագությամբ, և ընդհանրապես, ի՞նչ դրույթներ պետք է ներառվեն այդ համաձայնագրում»։ Բայց Բաքուն չի արձագանքել Հայաստանի արտգործնախարարության առաջարկին Բրյուսելում Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Եվ ոչ միայն դա: Բաքուն չի արձագանքել արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով, այս անգամ նման հանդիպմամբ Բաքուն և Երևանը պետք է գագաթնաժողով նախապատրաստեին բարձր մակարդակով։ Նկատի ունենալով այն, որ նման միջոցառումը նախատեսվում էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանավորությամբ, հարց է առաջանում դրա ձախողման պատճառների մասին։

Ադրբեջանը պաշտոնական մակարդակով իրավիճակը մեկնաբանում է «ընդհանուր տերմիններով»։ Ադրբեջանական հրապարակումները պնդում են, որ Բաքուն իբր վրդովված է: Նախ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունից, որ «առանց ղարաբաղցի հայերի կարծիքը հաշվի առնելու անհնար է հասնել խնդրի համապարփակ կարգավորման ղարաբաղյան հակամարտությունում»։ Երկրորդ հերթին նաև նրանից, որ Երևանը շարունակում է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի անհրաժեշտության մասին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համատեքստում։ Այնուամենայնիվ, Կլաարը նման հայտարարություն արել է դեռ հունիսի սկզբին, և հարց է ծագում. ինչու՞ է Բաքուն որոշել այսքան ուշ արձագանքել դրան։ Բացի դա կա ևս մեկ սյուժե: Նախօրեին ընդունելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկին, բայց մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը դրական կընդունվի»։ Ալիևը նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հետ կապված իր պարտավորությունները չկատարելու մեջ, որոնք «հայկական կողմի իրավական պարտավորություններն են»։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերակենդանացման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման անհրաժեշտության մասին դատողություններից։ Հետևաբար, ինտրիգն այն է, թե ինչո՞ւ է Բաքուն որոշել այս անգամ հրաժարվել ԵՄ-ի միջնորդական ջանքերից, և արդյոք, ինչպես Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, պատահակա՞ն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը, որը ֆորմալ նշանակված է,  չի ընդունել ամերիկյան կողմի հրավերը քննարկելու Ղարաբաղը: Հիշեցնենք նաև, որ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ նշել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ Այսինքն ստացվում է, որ Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար միայն այսպես կոչված մոսկովյան հարթակն օգտագործելու վերաբերյալ սկսել են համընկնել։ Երևանն առայժմ այլ մոտեցում ունի, թեև փաստացի Մոսկվայի միջնորդական ջանքերով են սկսվել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները, քննարկվել կապի ենթակառուցվածքի վերականգնման խնդիրները և նախապատրաստվել է խաղաղության պայմանագիրը։ 

Բայց այստեղ ևս խնդիրներ կան։ Ելույթ ունենալով Աշխաբադում Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովում Ալիևն ասել է, որ Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապուղի է, «արդեն իրականություն է դառնում»։ Բաքվի հրապարակումները պնդում են, որ դա ակնհայտ է դառնում հունիսի 3-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածություններից հետո։ Սակայն Երևանից հակասական հայտարարություններ են հնչում։ Ելույթ ունենալով ճեպազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է «Բաքվին միջանցք տրամադրելու շուրջ բանակցությունների բացակայության մասին»։ Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 21-ի բոլոր եռակողմ հայտարարություններից ոչ մեկում միջանցքների մասին խոսք չկա։ Ընդ որում, Բաքուն և Երևանը Մոսկվայի միջնորդությամբ արդեն պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ, և քննարկումը միայն մայրուղու շուրջն է։

Ադրբեջանը, հաշվի առնելով Ռուսաստանի աճող շահագրգռվածությունը դեպի հարավ, դեպի Իրան, դեպի Պարսից ծոց և Թուրքիայով դեպի Միջերկրական ծով ելքով հաղորդակցական բեկում ստեղծելու հարցում, հույսը դնում է Մոսկվայի աջակցության վրա։ Բայց Բաքուն պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա, որպեսի արագացնի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նման «փաթեթային» լուծումը միանգամայն հնարավոր է։ Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ Երևանը մանևրում է, փորձում է հատուկ խաղ խաղալ որպես գլխավոր մոդերատոր հույսը գրեթե դնելով ԵՄ-ի վրա։ Սակայն, Արևմուտքի հետ կոշտ դիմակայության ֆոնին, ռուսական կողմը մտադիր չէ Բրյուսելին թույլ տալ շարժվել Անդրկովկասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Ամենադիտված