Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը «պարտվել է»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արեւմտյան երկրները «պարտվել են» Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից։
Նրա խոսքով` արևմտյան երկրները փորձում են աշխարհին պարտադրել «տոտալիտար լիբերալիզմի», ինչպես նաև չեղյալ հայտարարելու մշակույթ, սակայն «դա անհնար է»։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան երկրներն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ շահագրգռված չեն Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Նրա խոսքով` դա հաստատվել է հունիսի 28-30-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովով, որի արդյունքում որոշում է կայացվել Կիևին ընդլայնված աջակցության փաթեթի մասին։