Լիվնիում կանգնեցվել է հայկական խաչ-խաչքար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆUezdny-gorod.ru-ն գրում է, որ ողջ քրիստոնեական աշխարհին նվիրված խաչ-խաչքար է բացվել է Լիվնիում քաղաքի տոնին ընդառաջ։ Այն պատրաստվել և տեղադրվել է քաղաքային զբոսայգու եղբայրական գերեզմանի մոտ հայկական սփյուռքի նախաձեռնությամբ և միջոցներով։
Օրյոլի շրջանի հայ համայնքի նախագահ Արման Բալոյանը երախտագիտություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը և Լիվնիի եպարխիային հայ բնակչության համար նշանակալից այդ խաչքարի ստեղծման և Լիվնիում տեղադրման գործում աջակցության համար, ինչպես նաև հետագա համագործակցության հույս է հայտնել։
Հոգևորականները Լիվնի և Մալոարխանգելսկի եպիսկոպոս Նեկտարիոսի գլխավորությամբ օծել են նոր կրոնական խորհրդանիշը։ Միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ են դրել խաչ-խաչքարի մոտ։
Նման հուշարձաններ Հայաստանում սկսել են կանգնեցվել դեռ 301 թվականից, երբ պետության կողմից քրիստոնեությունը ընդունվել է որպես պետական կրոն, և այդ ժամանակից ի վեր խաչքարերը Հայաստանի խորհրդանիշներն են։ Խաչքարեր կարելի է տեսնել Մոսկվայում՝ Քրիստոս Փրկչի տաճարում, Վատիկանում, Լոնդոնի Քենթերբերիի տաճարի պարտեզում և աշխարհի շատ այլ վայրերում։ Հիմա այն հայտնվել է նաև Լիվնիում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը