ԵՄ-ն 2022-ի առաջին եռամսյակում 2,1 մլրդ եվրո է ծախսել ադրբեջանական գազի գնման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Անդրադրիատիկ» գազատարով Ադրբեջանից գազի գնման համար Եվրամիության երկրների ծախսերը 2022 թվականի առաջին եռամսյակում գնահատվել են 2,1 միլիարդ եվրո։ Նման տվյալներ են բերված Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ գազի եվրոպական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ եռամսյակային զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում «Անդրադրիատիկ» գազատարով ադրբեջանական գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր մատակարարումների 2,5%-ը՝ նախորդ տարվա 1,2%-ի համեմատ։