Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձայնագրությունում այլ անձանց մասին խոսակցությունները հրապարակել չեմ կարող, դրա բարոյական իրավունքը չունեմ․ Վարդազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուրբաթ՝ հուլիսի 8-ին, վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ իր հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը:

«Հարցաքննության ընթացքում ինձ խնդրել են տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն ես մերժել եմ: Ես հրապարակել եմ ձայնագրության այն հատվածները, որոնք վերաբերում են իմ անձին եւ գործունեությանը, ընդ որում՝ հրապարակել եմ բոլոր այն հատվածները, որոնք ինձ են վերաբերում, որպեսզի խեղաթյուրում չլինի: Եվ որպես փաստ է արձանագրվում է, որ իմ նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական հետապնդում է: Այլ անձանց եւ իրադարձությունների մասին խոսակցությունները, որոնք եղել են հանդիպման ընթացքում, ես հրապարակել չեմ կարող, որովհետեւ դրա բարոյական իրավունքը չունեմ, իսկ իմ վերաբերյալ հատվածները հրապարակելու ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական իրավունքներն ունեմ: Իմ կարծիքով՝ ձայնագրության ամբողջական տարբերակը գործի ընթացքը փոխել չի կարող»,- նշեց նա։

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ իր հետ անցկացված հարցաքննությունն ինքը գնահատում է արդար եւ օբյեկտիվ: «Հարցադրումների որակից եւ սրումից, ես պատկերացրի, որ եթե ես լինեի քննիչը, օբյեկտիվորեն կտայի հենց այդ հարցերը, որոնք ինձ են տրվել: Ցանկացած նախաքննություն՝ առնվազն սկզբնական փուլում, նշանակում է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել: Ես զգացել եմ, որ քննիչներն այդ առերեւույթ հանցագործությունը նկատել են, եւ քննությունը գնում է իր բնականոն հունով: Թե ընթացքն ինչպես կդասավորվի, չեմ կարող ասել»,- ընդգծեց Վարդազարյանը:

Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւս հրավիրվել է հարցաքննության, թե՝ ոչ:

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ բավական ծավալուն թեմա է այն, թե ինչու ԲԴԽ նախագահի ընտրությունների ժամանակ խորհրդի դատավոր անդամները չընտրեցին գիտնական անդամներին եւ խորհուրդն այդպես էլ նախագահ չունեցավ։

«Դատական իշխանության անկախությունը պահելու եւ պրոֆեսիոնալ մարդ ընտրելու անհրաժեշտություն կա, այսինքն՝ մարդ, որը ծանոթ է դատական համակարգին, դատական իշխանությանը, խնդիրներին ու մարտահրավերին, որոնք ծառացած են դատական իշխանության առջեւ: Պետք է լինի այնպիսի մարդ, որն առնվազն մտահոգ է, բանիմաց եւ արհեստավարժ է այդ հարցում: Կարծում եմ՝ գիտնական անդամների շարքում նման մարդու չեն գտել»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Ռուբեն Վարդազարյանը չբացառեց, որ ԲԴԽ անդամներից տարիքով ավագ Ստեփան Միքայելյանը հրաժարվեց լինել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, քանի որ մասնակցել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպմանը. «Ենթադրում եմ, որ նաեւ դա է պատճառներից մեկը եղել»:

Հարցին, թե հնարավոր է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի պատճառը, ոչ թե առողջական խնդիրներն են, այլ ձայնագրությունը, Վարդազարյանը պատասխանեց.  «Հնչել է, որ առողջական խնդիրներ են պատճառը: Մնացածն արդեն ընթերցողի ճաշակին, հավատալուն կամ չհավատալուն եւ առողջ տրամաբանությանն է թողնված: Իրականությունը ոչ մեկը չի իմանա»:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եւ փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Գագիկ Ջհանգիրյանը նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը: Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որեւէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:

Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Ամենադիտված