Վրաստանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործման հանձնելուց հետո ութ տարի կկարողանա Վրաստանն ապահովել։
Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում, Նովոստի-Գռուզիայի փոխանցմամբ, BMG հեռուստաալիքի «Սակմիս Կուրսի» հաղորդման եթերում ասել է Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ Հորատանցքն այնտեղ հետազոտում է ամերիկյան Schlumberger ընկերությունը, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է Block Energy-ին։
«Block Energy»-ն մեր խոստումնալից նախագծերից է: Շլումբերգերի հորատած հորատանցքում, այդ տարածքում հաստատվել են 16 մլրդ խմ պաշարներ։ Եթե պատկերացնում եք, սա հավասար է ութ տարվա ընթացքում Վրաստանի սպառմանը»,- ասել է Տատիշվիլին։
Block Energy-ն Վրաստանում զբաղվում է նավթի և գազի հետախուզմամբ և արդյունահանմամբ։