Թուրքիան նոր դեսպան ունի Վրաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հավատարմագրերն ընդունելու ժամանակ շեշտել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և լավ բարեկամը։
«Մենք գնահատում ենք մեր ռազմավարական գործընկերությունը և հետևողական ենք լինելու հետագա տարիներին ևս մեր համագործակցությունը զարգացնելու հարցում»:
Հուլիսի 1-ից դեսպանի կարգավիճակում աշխատող թուրք դիվանագետ Ալի Քաան Օրբայը նախկինում եղել է Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի ղեկավարը։