Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշելուն. Նառա Դիլանյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Նառա Դիլանյանի սոցիալական էջերին միայն հետեւելով կարելի է հասկանալ, որ մեզ ծանոթ գունեղ ու ժպտադեմ դերասանուհին նաեւ անակնկալների ու ռոմանտիկ երեկոնրի մեծ սիրահար է: Ընդ որում՝ հեղինակն անձամբ ինքն է: Նառան հաճախ է ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպում իր ու ամուսնու համար՝ ամեն անգամ ընտրելով գեղեցիկ ատրիբուտներ, մոմեր, հազվադեպ հանդիպող իրեր, ու այդպիսով ամենասովորական օրը տոն է դարձնում: Life.panorama.am-ը Նառայի հետ զրուցել է ոչ միայն ռոմատիկ ընթրիքների եւ անկանկալների նախընտրությունների մասին, այլեւ Սուրբ Սարսգի եւ Սուրբ Վալենտինի տոներին ընդառաջ խորհուրդներ է լսել, որոնք կարող են շատ սիրահարների համար օգտակար լինել:

«Նախ պետք է ասեմ, որ ես սիրում եմ յուրաքանչյուր տոն, իսկ սիրո տոները՝ էլ ավելի, որովհետեւ, երբ սեր կա, ուրեմն դրանով ամեն բան ասված է: Միաժամակ, տարվա ընթացքում երբեք չեմ սպասում սիրո տոներին, քանի որ իմ ընտանիքում միշտ էլ տոն է. Բազմիցս եմ ասել, որ հենց մենք պետք է ամեն օրը տոն դարձնենք, քանի որ առանց այն էլ ապրում ենք սեւ ու սպիտակ կյանքում: Կարելի է մեր յուրաքանչյուր օրը, յուրքանչյուր ընթրիքը հաճելի ու հիշարժան դարձնել: Օրինակ՝ ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշել, ես երբեք թաքուն չեմ պահում իմ գեղեցիկ սպասքը: Կարող ենք անգամ հարեւաններիս կամ ընկերներիս հետ սուրճ խմել իմ ամենաթանկարժեք ու գեղեցիկ սպասքով: Ճիշտ է՝ ինքս շատ ուտել չեմ սիրում, բայց համեղ ուտել բոլորս ենք սիրում: Ես կողմ եմ գեղեցիկ ուտելուն, ուտեստներ պատրաստելիս՝ էսթետիկ կողմին շատ նշանակություն եմ տալիս, նաեւ միշտ ասում եմ, որ եթե ընտանիքում միասին են ճաշում, ուրեմն այդ ընտանիքը կայուն է: Իմ նման մտածելակերպը ձեւավորվել է դեռ մանկուց, որովեհետւ իմ հայրական ընտանիքում  էլ երբեք չենք սպասել հատուկ առիթների, որ գեղեցիկ սպասքով միասին ճաշենք: Հայերը սիրում են այս առումով սպասել ամենակարեւոր առիթներին ու հյուրերին, միշտ ասում են՝ ժամանակը չէ, բայց հավատացեք, ժամանակը հետ չի գալու, այնպես որ, վայելեք»,- նշեց Նառա Դիլանյանը:

Դերասանուհու խոսքով՝ գեղեցիկ ընթրիքները կամ տոները ոչ ստանդարտ անցկացնելու իր նախընտրությունը օգնում է, որ կյանքն ավելի գունավոր լինի.

«Ինձ համար հաճելի զբաղմունք է՝ ամեն անգամ նոր անակնկալներ մտածելը, այս առումով երբեք չեմ զլանում: Բացի սովորական օրերը տոն դարձնելուց, մենք ամեն ամիս ունենք նաեւ հատուկ տոներ, ու այդ օրերին մեր տան մթնոլորտը ամբողջությամբ փոխվում է: Հարեւանուհիս կատակելով ասում է, թե ամուսինս ամեն ամիս տարբեր տան ու տարբեր կանանց հետ է ապրում,- ժպիտով պատմեց Նառան ու շարունակեց.

«Ես ստանդարտություն չեմ սիրում: Իհարկե, ինձ մոտ էլ լինում է վատ տրամադրություն, տխուր հոգեվիճակ, բայց այդ ամենը պետք է պարզապես թողնել մի կողմում ու կյանքը լցնել գեղեցիկով: Ի դեպ՝ դա կարելի է անել հենց թեկուզ նրա համար, որ դեպրեսիա կոչվածը նահանջի: Պետք է ազատվել ամեն տեսակ հին ու չպետքական ապրանքներից, որը հայերիս շրջանում այնքան էլ ընդունված չէ: Ես վստահ եմ, որ չօգտագործված իրերը հաճախ վատ էներգիա են իրենց մեջ պարունակում: Փառք Աստծո, այնպիսի ժամանակատվածում ենք ապրում, որ բոլորին հասանելի սպասք ու իրեր կան, ուրեմն մի քիչ երեւակայություն ու ցանկություն, եւ հաստատ ժպիտ կնվիրեք ձեզ ու ձեր շրջապատին»:

Հետաքրքրվելով, թե սիրո տոներին ընդառաջ Նառան ինչ խորհուրդներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենց սիրելիի համար անակնկալներ պատրաստել, պատասխնեց.

«Մեր երիտասարդներին առաջին հերթին խորհուրդ կտամ ուղղակի տարբերվել, չվախենան ամեն անգամ նորովի մատուցեն ու ապացուցեն իրենց սերը: Տղաներին խորհուրդ կտամ հեռու մնալ շաբլոններից, հավատացեք, աղջիկներն արդեն հոգնել են փափուկ խաղալիքներից: Մի վախեցեք տարօրինակ ու յուրահատուկ թվալ, անգամ ծաղիկներ նվիերլիս՝ շեշտը դրեք գեղեցիկի, յուրօրինակի վրա: Տղաներ, հիշեք, որ վաղուց անցյալում են այն տղաները, ովքեր սիրելիին ծաղիկներ նվիրելիս՝ դրանք դնում են մեքենայի ետնամասում, որ «լավ տղաները» հանկարծ չտեսնեն: Հավատացեք՝ լավ ու ուժեղ տղամարդը այդ հատկանիշով չէ, որ որոշվում է: Պետք է թողել, որ սիրտը խոսի, պետք է շատ սիրել: Ինչ վերաբերվում է տոնական օրերն անցկացնելու մտքերին, իհարկե, գաղափարներ շատ կան, ես երբեք չեմ զլանում դրանք ավելի զարգացնել, երբեք անտարբեր չեմ գեղեցիկի հանդեպ, սիրում եմ անդադար համադրել գույները, ինքս նոր բաներ հնարել»:

 Ի դեպ՝ դերասանուհուն կարող են անգամ անծանոթները դիմել. Նա պատրաստակամ է այս հարցում բոլորին օգնել.

«Իրականում շատ նամակներ եմ ստանում ոչ միայն ինձ ծանոթ, այլեւ անծանոթ մարդկանցից, նրանք իրենց գեղեցիկ խոսքերն են հղում ինձ, նաեւ խորհուրդներ հարցնում, ես էլ սիրով փորձում եմ օգնել նրանց: Շատ եմ ուրախանում, որ կարողանում եմ օգնել մարդկանց, որ անգամ չճանաչելով տվյալ զույգին, իմ լուման եմ ունենում նրանց գեղեցիկ կյանքում. Նրանց հիացմունքն ինձ ուրախացնում է, այդպես կարողանում եմ կյանքում մի բանով օգտակար լինել: Ես շատ եմ օգնում նաեւ հարզատներիս ու ծանոթներիս՝ նրանց կյանքի կարեւոր օրերը փորձում եմ գեղեցիկ դարձնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Նառա Դիլանյանի պլաններում դիզայնի կենտրոն ունենալն է.

«Բիզնես ունենալ  միշտ եմ ցանկացել, դեռ տարիներ առաջ մտովի պատկերացնում էի իմ դիզայնի կենտրոնը, անգամ անուն էի որոշել, մտածում էի Naraka անունը դնել, որը թարգմանաբար նշանակում է կարմիր քար, իսկ կարմիրը սիրո գույն է համարվում: Կարծում եմ, կամաց-կամաց հասունանում է այն պահը, որ իմ գաղափարները ծնվեն իմ կենտրոնում, թեեւ եթե չստացվի անգամ բիզնես հիմնել, միեւնույն  է, ուրախ եմ, որ այսպես էլ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց»:

Զրույցի վերջում անդրադարձանք նաեւ Նառա Դիլանյանի աշխատանքային գործունեությանը: Նկատելի է, որ երկար ժամանակ է, ինչ դերասանուհին չի նկարահանվում «Առաջնորդները» հեռուստասերիալում: Հարցին, թե ինչու նրան չենք տեսնում սերիալում եւ առաջիկայում ինչ ծրագրեր ունի, պատասխանեց.

«Ճիշտ եք նկատել, արդեն երկու ամիս է, ինչ չեմ նկարահանվում, սակայն թե ինչու՝ ինքս էլ չգիտեմ, գուցե այդպես էր պետք, գուցե կերպարն էլ անելիք չուներ: Հիմա այլ առաջարկներ ունեմ, բայց հստակ ոչինչ դեռ չկա: Այնպես է ստացվել, որ իմ մարմնավորևած կերպարները նման են եղել միմյանց, դրա համար նաեւ ուրախ եմ, քանի որ բոլորն էլ ինձ հոգեհարզատ են եղել: Սակայն կարծում եմ, որ արդեն ժամանակն է հանրությանը ներկայանալ ուրիշ ոճում: Ի դեպ՝ դա ինձ համար շատ պատասխանատու քայլ կլինի, քանի որ ժողովուրդը սովոր է ինձ տեսնել միշտ գունեղ կերպարում, նրանք ինձ այդպիսին սիրում են: Հիմա, որպես դերասանուհի, ինքս էլ արդեն ուզում եմ բոլորովին նոր ոճում ներկայանալ, թեպետ պետք է վստահաբար ասեմ, որ հայ ժողովրդին քո կերպարով ծիծաղ պարգեւելը շատ դժվար է. Սա ասում եմ՝ զգալով դրա դժվարությունները, բայց նաեւ հասնելով դրան»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ»
Ամենադիտված