Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Հայաստանին մեղադրել է խոսքի ազատության դեմ ոտնձգության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային փուլում գտնվող երկրները» տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանը դեռևս չի դարձել ժողովրդավարական երկիր, թեև քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական միտումների ամրապնդման ուղղությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ ու ազատ են եղել, սակայն «երկիրը նահանջել է խոսքի ազատության ոլորտում»։

Այդ նահանջներից մեկն էլ համարվում է լրատվամիջոցների հետ Նիկոլ Փաշինյանի շփումների սահմանափակումը, որը մտահոգում է լրագրողներին։ Freedom House-ը կոչ է արել Փաշինյանին ուսումնասիրել այդ հարցը, վերականգնել շփման ուղիղ ուղիները «թափանցիկ ասուլիսներով» հանուն առողջ ժողովրդավարության։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետն ընդամենը չորս մամուլի ասուլիս է անցկացրել, և բոլորն էլ առցանց։ Դա պատճառաբանվել է համաճարակային իրավիճակով։ Սակայն նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո էլ մամուլի հետ վարչապետի շփման բնույթը չի փոխվել։

Ներկայումս Փաշինյանի հետ հայ լրագրողների շփումները խոչընդոտվում են «բյուրոկրատական ​​քաշքշուկով»՝ հարցերը պետք է նախապես ուղարկել, բայց երաշխիքներ չկան, որ բոլորը պատասխաններ կստանան։ Բանը հասել է նրան, որ մոտ 30 լրատվամիջոց հայտարարել են Փաշինյանի ասուլիսները բոյկոտելու մասին և նրան հարցեր չեն ուղարկել։ Լրագրողները հայտարարություն են տարածել` առցանց ասուլիսի ներկայիս ձևաչափն անվանելով «խտրական և հակասող թափանցիկության սկզբունքներին, որը խոսքի ազատության երաշխիք է»։ Սակայն նախկին լրագրող Փաշինյանը մամուլի հետ հարաբերությունների վատթարացումից չի տուժել։ Նա միայն ասել է, որ բոյկոտի պատճառ միշտ էլ կարելի է գտնել:

Մյուս կողմից, Հայաստանի խորհրդարանը որոշել էր ապաքրեականացնել «լուրջ վիրավորանքները» դեռ Freedom House-ի համապատասխան հանձնարարականի հրապարակումից առաջ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը որոշել էր նոր Քրեական օրենսգրքում ներառել «Ծանր վիրավորանքի մասին» հոդվածը։ Պատիժը նախատեսում էր տուգանք կամ ազատազրկում մինչև երեք ամիս ժամկետով։

Օրերս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ այդ հոդվածը կդադարի գործել, իսկ խոսքի ազատությունը չարաշահողները  կտուգանվեն մինչև 3 միլիոն դրամի չափով (7 հազար դոլարից մի փոքր ավելի): Փորձագետները կարծում են, որ իշխանությունը այդ հարցում նահանջել է իրավապաշտպանների և միջազգային կառույցների կոշտ քննադատության պատճառով։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայումս դատական ​​վարույթում է գտնվում «ծանր վիրավորանքի մասին» հոդվածով 60 գործ։ Իսկ ընդհանուր առմամբ հարուցվել է ավելի քան 800 գործ։ Միաժամանակ վեց գործով պատիժներ են կայացվել, որոնք ուժի մեջ են մտել, իսկ թե ի՞նչ է լինելու դատապարտվածների հետ, դեռ պարզ չէ։

Այս պահին տեղի և եվրոպական հանրության հիմնական մտահոգությունը, հավանաբար, կապված է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնության հետ, ով, փաստացի, առաջարկել է վերահսկողություն մտցնել համացանցում և անհրաժեշտության դեպքում ստիպել օգտատերերին ջնջել որոշ հրապարակումներ։ Դավթյանը գրաքննություն մտցնելու իր առաջարկին որպես օրինակ է բերել ռուսական Ռոսկոմնադզորի փորձը։ Իրավապաշտպաններն ու մեդիա փորձագետները կարծում են, որ եթե ստեղծվի համացանցում տեղեկատվության վերահսկողության կառույց, այն կդառնա խոսքի ազատության սահմանափակող։ Ինքը՝ Դավթյանը, իր առաջարկը հիմնավորում է տեղեկատվական անվտանգության իրավական կարգավորման անհրաժեշտությամբ։ Նրա ներկայացման մեջ ասվում է, որ վերջին տարիներին սոցիալական ցանցերում ավելացել է «ազգային, կրոնական, սեռական և այլ խտրականություն պարունակող, ինչպես նաև Հայաստանում արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցները գովազդող» տեղեկատվության ծավալը։

Դատախազության մտադրությունները, ըստ էության, վատը չեն, սակայն հայ փորձագետները հիշեցնում են, որ «դեպի դժոխք տանող ճանապարհն էլ է հարթվել բարի նպատակներով»։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով դատախազության նախաձեռնությունը «գրաքննության նախարարություն» ստեղծելու փորձ է։ Մարտիրոսյանն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են դատախազությունում միայն հիմա հայտնաբերել, որ համացանցում հայհոյում են կամ վաճառքի թմրանյութ են առաջարկում։

«Դրա դեմ պայքարը չի ստացվի, փոխարենը ամեն չարտոնված փռշտոցի համար հնարավոր կլինի արգելափակել քաղաքական այլախոհների կայքերը»,- կարծիք է հայտնել Մարտիրոսյանը։ Նա նաև նշել է, որ նման «հողմաղացների դեմ պայքարի քողի տակ» Հայաստանի չափանիշներով լուրջ գումարներ են դուրս գրվելու, անհրաժեշտ կլինի ստեղծել համացանցային ենթակառուցվածքներ, կերակրել գրաքննիչների բանակը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես բացասական է գնահատում գլխավոր դատախազի առաջարկը՝ այն որակելով խոսքի ազատության սահմանափակման փորձ։ Նավասարդյանի խոսքով նախաձեռնությունը լուրջ հիմնավորում չունի: Նա կարծում է, որ Դավթյանի հայտարարությունը կապված է ռուս-հայկական բարձր մակարդակի շփումների հետ, որոնց ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամրապնդել երկկողմ համագործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում»։

«Դավթյանը գրաքննություն մտցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ մեդալ է ստացել Ռուսաստանի ղեկավարությունից։ Կարելի է ասել, որ նա հիմա այդ մրցանակի պատասխանն է տալիս: Միևնույն ժամանակ, Դավթյանը կարող է և չկատարել դա, քանի որ լքում է իր պաշտոնը, սեպտեմբերի 15-ին լրանում է գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը»,- «Ng.ru»-ին ասել է Նավասարդյանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Ամենադիտված