Բաշկիրիայում «Լադայի» վարորդը մխրճվել է մոտոցիկլավարների շարասյան մեջ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈւֆա-Օրենբուրգ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել Lada Granta մակնիշի ավտոմեքենայի և մի քանի մոտոցիկլավարների մասնակցությամբ, հայտնում է Readovka-ն։
Հրապարակման համաձայն՝ Ստերլիտամակի 40-ամյա բնակիչը, ով վարում էր Harley-Davidson մոտոցիկլետը, և 30-ամյա բայքերը, որը վարում էր Suzuki մոտոցիկլետը, ծանր վնասվածքներ են ստացել։
Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես է կապույտ Lada Granta մակնիշի ավտոմեքենայի վարորդը երկու երթևեկելի ճանապարհով շրջանցում ծանրաքարշ ավտոմեքենան, ինչի համար դուրս է գալիս հանդիպակաց գոտի։ Դրան հաջորդում է մոտոցիկլավարների հետ դեմ առ դեմ բախումը: Մի քանի այլ մոտոցիկլետների վարորդներն ուժեղ արգելակման պայմաններում չեն կարողանում պահպանել հավասարակշռությունը։
Ավելի վաղ Օմսկի մարզում «բոքոնի» վարորդը ճանապարհը չի զիջել «շտապօգնությանը», յոթ մարդ վիրավորվել է։