Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացած ցուցահանդեսում ցուցադրվել են ապամոնտաժված «Փառք աշխատանքին» արձանի հատվածները

ՄՇԱԿՈՒՅԹ

Mir24.tv-ն գրում է, որ Երևանի Ազգային պատկերասրահում ցուցադրվել է «Փառք աշխատանքին» հայտնի արձանը։ Խորհրդային տարիներին դա հայ աշխատավորների հավաքական կերպարն էր։ 1990-ականներին հուշարձանը ապամոնտաժվել էր, ապա սղոցվել։ Եվ հիմա այդ հատվածները ներկայացվել են հանրությանը։

11 մետրանոց մոնումենտալ արձանից մնացել են միայն գլուխն ու ձեռքը, սակայն դա չի նվազեցրել հետաքրքրությունը այդ արձանի նկատմամբ։ «Փառք աշխատանքին» հուշարձանը սկզբում խորհրդային, ապա անկախ Հայաստանում ամենասիրված արձաններից մեկն էր։ Ժողովուրդը դրան տվել էր «Բանվորի արձան» կամ պարզապես «Բանվոր» անվանումը։

«Սա մեր պատմության մի մասն է, հուշարձանը զարդարել է Երևանի բանվորական թաղամասը, եղել է նրա խորհրդանիշը, փառաբանել է աշխատանքը։ Հիշում եմ, որ երբ այն բացվեց, մարդիկ շատ լավ ընդունեցին այն»,- ասել է ցուցահանդեսի այցելու Արմենուհի Գրիգորյանը։

Կ.Խաչիկյան

«Բանվոր» քանդակը պատրաստված է թուջից, որը ներսից ամրացված րէ երկաթուղային ռելսերով։ Դրա հեղինակը հայտնի քանդակագործ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Արա Հարությունյանն է։ Նա հուշարձանի վրա աշխատել է վեց ամիս։ Արձանը տեղադրվել է 1982 թվականին Երևանի բանվորական  թաղամասերից մեկում։ Սակայն 1997 թվականին քաղաքային իշխանությունները մեկ գիշերվա ընթացքում այն ​​ապամոնտաժել են և միայն հաջորդ օրը այդ մասին տեղեկացրել հեղինակին։ Այն ժամանակ նա հիվանդ էր, և այդ լուրը շատ ծանր հարված էր նրա առողջությանը։

«Այնուհետև քաղաքային իշխանությունները ապամոնտաժման պատճառը բացատրեցին նրանով, որ արձանը գեղարվեստական ​​արժեք չուներ, այլ միայն անձնավորում էր կոմունիստական ​​գաղափարներ։ Ապամոնտաժումը ես համարում եմ վանդալիզմ մեր մշակութային ժառանգության նկատմամբ։ Իսկապես, անկախ դարաշրջանի փոփոխությունից, տարբեր կերպարներից, արվեստի գործ քանդելը վանդալիզմ է»,- ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը։

Երկար տարիներ հուշարձանը պահվել է նախկին գործարաններից մեկի տարածքում։ Քանդակագործի որդու խոսքով այն ժամանակվա իշխանությունները ցանկացել են այն հալեցնել ու որպես մետաղի ջարդոն վաճառել արտերկիր։ Բայց դա նրանց չի հաջողվել, քանի որ այդ ժամանակ երկրում հալեցման վառարան չէր մնացել, դրանք դուրս էին տարվել։ Սակայն ավելի ուշ ինչ որ մեկը սղոցել է հուշարձանը, և դրա մեծ մասն անհետացել է:

«Աբսուրդն այն է, որ արձանի ապամոնտաժմանը մասնակցել են այն բանվորներ, որոնց նվիրված է եղել հուշարձանը։ Ո՞վ է մեղավոր այդ վանդալիզմի համար: Իհարկե, այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը։ Նրանք փորձում էին ոչնչացնել այն ամենը, ինչ կապված էր նախկին իշխանությունների հետ։ Ես դա համեմատում եմ 1930-ականներին նացիստների արածի հետ, որոնք այրում էին իրենց գաղափարախոսությանը ոչ մոտ գրքերը»,- ասել է քանդակագործ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը։

«Բանվոր»-ին երկրորդ կյանք են տվել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մասնագետները բերել են արձանի բեկորները, մաքրել դրանք և ցուցահանդես կազմակերպել։ Ժամանակին քանդակը լցված էր քաղաքային լեգենդներով: Ինչ որ մեկն ասել է, որ հեղինակը դա պատկերացրել է որպես Միքելանջելոյի «Դավթի» հայկական տարբերակ։ Մյուսները պնդում էին, որ «Բանվոր»-ի ձեռքին մուրճ է կամ փաթաթված «Պրավդա» թերթը: Սրանք բոլորը, իհարկե, առասպելներ են:

«Հուշարձանի գեղարվեստական ​​արժեքը նրա դինամիկայի մեջ է։ «Բանվոր»-ը կարծես շարժման մեջ է, և նրա բռունցքը կարծես պատրաստվում է մուրճով հարվածել։ Ինչ վերաբերում է տեսողական բնութագրերին, ապա դեմքի դիմագծերը շատ դաժան են, հայացքը խիստ է, բայց դրա մեջ փոքր ժպիտ է երևում»,- բացատրել է Մարիամ Դավթյանը։

Թե ով է վերջակետ դնելու այս պատմությանը, դեռ պարզ չէ։ Հայաստանի ազգային պատկերասրահը և քանդակագործի ընտանիքի անդամները ցանկանում են վերակենդանացնել թուջե հսկային։ Բայց նրա հետագա ճակատագիրը որոշելու համար պետք է աշխատեն պրոֆիլային պետական ​​կառույցները։

Կ.Խաչիկյան

Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջը
Ամենադիտված