Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարված թիկունքից. հայ հայտնիների կոնֆլիկտները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հիշեցում 1or.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են պահեր, երբ մեջքից հարված են հասցնում նրանք, ում համարում ես ընկեր ու անդավաճան համախոհ: Եվ ինչպես առօրյայում, հայտնիների շրջանում էլ նման դեպքեր հաճախ են լինում:

«Հարված թիկունքից» խորագրի տակ ներկայացնում եմ հայ հայտնիների ամենաքննարկված ու սկանդալային դեպքերը, երբ լավ ընկերները միմյանց հանդեպ վարվեցին «ոչ ընկերավարի»:

Այդպես եղավ, երբ 2010թ-ին Էմմին Միհրան Կիրակոսյանի հետ դուետով պատրաստվում էր մեկնել «Եվրատեսիլ»: Այդ ժամանակ օդից հայկական շոուբիզնեսում մի աղջիկ էր հայտնվել, ով իր հովանավորների շնորհիվ լուրջ մրցակցություն ստեղծեց Էմմիի համար: Սակայն պատմությունն այդ մասին չէ:

Ընկերական դավաճանության գունեղ ու հանդուգն քայլի ականատես եղանք, երբ, ի պաշտպանություն Ռիվասի, նախընտրական համերգի ժամանակ Անդրեն հանդես եկավ Ռիվասի անունը կրող շապիկով: Անդրեի ու Էմմիի հարյուր տարվա ընկերության վրա խաչ քաշվեց այդ օրը, սակայն տարիներ հետո Էմմին կարողացավ հաղթահարել վիրավորանքը, ու հիմա երգիչները միմյանց հետ ունեն նորմալ «բարև-ցտեսություն»:

2012-ին հայ հասարակությունը «սեփական մաշկի վրա զգաց»՝ ինչ ասել է SEX սկանդալ: Նախկինում ռուս ու արևմտյան աստղերի մասին պատմվող պատմություններից հետո այս անգամ նման սկանդալի կիզակետում հայտնվել էր հայ դերասանուհին, ում ամեն օր ՀԱՅԸ տեսնում էր էկրանին, ամսագրերում ու, ինչու չէ, նաև երևանյան տարբեր պրեմիերաների ժամանակ՝ ամուսնուն թևանցուկ: Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալի մասին բոլորն ամեն ինչ գիտեն, սակայն տարիներ անց այդպես էլ անհասկանալի ու տհաճ պատմություն մնաց Անժելայի խաղընկերուհիների պահվածքը, ովքեր նեղ պահին իրենց ընկերուհուն քարկոծողների բանակում հայտնվեցին ու անգամ «մամլո ասուլիս» հրավիրեցին ու հայտարարեցին, որ «իրենք այդպիսին չեն, իրենք սուրբ են ու բոլորովին էլ Անժելայի ընկերուհիները չեն»: Դե իսկ կանացի ստոր ու հեղհեղուկ «ընկերության» մասին այս պատմության վերջակետը դրեց հենց մեղադրյալը, երբ իր խոստովանական ցուցմունքում գրեց հետևյալը՝ Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածել եմ ես «Ու՞ր է իմ տղամարդը» սերիալից Անժելայի խաղընկերուհիներից մեկի խորհրդով: Թե ինչ հարաբերությունների մեջ են հիմա նախկին ընկերուհիները, հարցնելն անիմաստ է, որովհետև այս միջադեպից հետո նրանց միջև հարաբերություններ բացարձակ չմնացին:

2016թ. էկրաններ բարձրացավ Հայկ Մարությանի «Սուպեր մամա» կատակերգությունը, որը ֆեյսբուքյան իր ստատուսում քննադատեց ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանը. «Ասացի` գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, տեսնեմ` ֆենոմենն ինչի՞ մեջ է: 15 րոպե հետո փախա դահլիճից»:

Երկար ու քննադատական ստատուսին հաջորդեց Հայկ Մարությանի նույնքան «կպնողական» պատասխանը, որն իրար խառնեց համացանցը։ Արդյունքում երկու տաղանդավոր ու հասարակության կողմից սիրված արվեստագետների երկրպագուները բաժանվեցին համապատասխան երկու ճամբարների, ինչ ասես, չասեցին իրար: Թե արդյունքում կարողացան գոնե միմյանց հետ պաշտոնական «բարև»-ը պահպանել Հայկն ու Միքայելը, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն գիտենք, որ երկու կողմն էլ հրաժարվում էր առաջին քայլն անել ու փնտրել միմյանց հասկանալու ուղին:

Օրերս համացանցն իրար խառնեց ինստագրամյան մի օգտատեր, ով հանդես էր գալիս «Հայկական իրականություն» անվան ներքո: Ո՞վ էր այդ հիշաչարը, ով բոլորից միանգամից հանեց իր մուռը, այդպես էլ չպարզվեց, բայց փաստն այն է, որ այդ օգտատերը տարիներ շարունակ հավաքել է ինստագրամյան հայտնիների ամենաանհաջող ու հին լուսանկարներն ու հրապարակել դրանք՝ համեմատելով այդ աղջիկների այսօրվա գլամուր, հղկված, դզած-փչած լուսանկարների հետ: Հաշվի առնելով, որ այդ լուսանկարների տերերը դրանք բացարձակ երբեք ու ոչ մի տեղ չեն հրապարակել, պարզ է դառնում, որ դավերը նրանց նկատմամբ դավել են հենց իրենց մտերիմները՝ դասարանից, կուրսեցի, ծանոթ-բարեկամները, ովքեր աղջիկներին ճանաչել են դեռ անհիշելի ժամանակներից: Ահա այսպես՝ աղջկական ընկերություն հասկացությունը հերքող ևս մի ակնառու օրինակ: 

Աղբյուրը՝ Tokashi

Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
Ամենադիտված