ՌԴ Հարավային ռազմական շրջանի` ՀՀ-ում գտնվող ռազամակայանում ստորաբաժանումների հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:
Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները՝ հրահանգիչների ղեկավարությամբ:
ՀՌՇ-ի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաների վարումից, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից: