«Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր». Նոր մանրամասներ նրա հարազատների կողմից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
Թարմացում. գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են,ո ր գերեվարվածը գործող զինվորական էր:
Սոցցանցերում հայտնված տվյալներն համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ իսկապես մեծ հավանականություն կա, որ Հուսեյնովի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են:
Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):
«… Ղուլլարի գյուղապետարանից հայտնում են, որ Էլնուրը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին մեկնել էր ծառայության և պայմանագրային զինծառայող էր: Ո՞ւմ հավատանք»:
Գրառման հեղինակը կասկած է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդմանը, թե Հուսեյնզադեն գերեվարվելու պահին իբր զինծառայող չէր:
Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նույնպես կասկածանքով է մոտենում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը և նոր տվյալներ է հաղորդում:
«Այ ախպեր, հայերն ասում են զինծառայող էր, հետախույզ էր և վիրավոր է գերեվարվել՝ դիվերսիայի ընթացքում: Զինվորի ծնողներն ու գյուղապետարանի ներկայացուցիչներն էլ են ասում, որ նա զինծառայող էր: Միայն մեր անամոթ ՊՆ-ն է, որ հերքում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերի հատվածում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլման Հուսեյնզադեին գերեվարելու մասին: