Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցք. արդյո՞ք Ռոման Տրոցենկոն շատ աշխուժորեն չի ներգրավվել աշխարհաքաղաքականության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Wek.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում ավարտված կասպյան վեցերորդ գագաթնաժողովում, ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում»։

Նախագահը նկատի է ունեցել այն անցումը, որը կապում է «մեծ» Ադրբեջանի տարածքը նրա «փոքր» մասի՝ Նախիջևանի ինքնավարության հետ, որն ավելի մեծ հողից Հայաստանի տարածքով առանձնացված էքսկլավ է:

Անցած տարիների ընթացքում Իլհամ Ալիևը բազմիցս է խոստացել, որ ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա ավելի քան 100 տարի առաջ իրենից խլված Զանգեզուր։ Ալիևը նկատի ունի այն կարճ ժամանակահատվածը, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են հենց այդ տարածաշրջանի համար։ Հետո բոլշևիկներն են եկել ու այն տվել Խորհրդային Հայաստանին։ 1940-ական թվականներին այնտեղ սկսվել են պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման աշխատանքները, որի արդյունքում էլ ծնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը սկսել է արտադրել մոլիբդենի և պղնձի խտանյութեր։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոլիբդենի հիմնական համաշխարհային արտադրողներից է: Մոլիբդենը մետաղ է, որն օգտագործվում է օրինակ՝ գերձայնային ինքնաթիռների և հրթիռների գլխամասերի արտադրության մեջ։

Խորհրդային տարիներին, հասկանալի պատճառներով, գործարանի ողջ արտադրանքը գնում էր ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, իսկ սկսած 1990-ականներից՝ կոմբինատի արտադրանքը սկսել է արտահանվել։ Այդ ձեռնարկության վերահսկիչ փաթեթը փոխանցվել է գերմանական Cronimet Gruppe ընկերությանը: Ըստ որոշ տվյալների՝ դա տեղի է ունեցել դեռ 1995 թվականին, երբ Cronimet Gruppe-ը դարձել է կոմբինատի բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը։

Ըստ մեկ այլ վարկածի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 132 մլն դոլարով վաճառելու պայմանագիրը կնքվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, որից հետո է ընկերության բաժնետոմսերի 60%-ը դարձել է գերմանական Cronimet Mining ընկերության սեփականությունը։ Հետո լայն հանրության սեփականությունն է դարձել ևս մեկ ուշագրավ հանգամանք:

ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5%-ը հայտնվել է «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի սեփականության տակ, որի հետևում կանգնած են եղել կոմբինատի ղեկավար անձինք, որոնք էլ, ըստ երևույթին, ներկայացրել են Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների շահերը։ Հենց այս շահերին էլ հարվածել է 2018 թվականի փողոցային հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։ Նա սկսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ակտիվ մաքրում իրականացնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի քաղաքական աջակիցներից։

Միաժամանակ տեղի է ունեցել հիմնական սեփականատիրոջ փոփոխություն։ Cronimet Mining-ը սկսել է դուրս գալ հայկական բիզնեսից, և 2019 թվականի վերջին այլևս չի հանդիսացել կոմբինատի վերահսկիչ բաժնետեր։ Հայաստանի ձեռնարկությունների էլեկտրոնային ռեգիստրում (e-register.am) 2021 թվականի հունիսի 21-ի դրությամբ Մհեր Պոլոսկովը, Կարեն Հակոբյանը, Գուրգեն Ամբարյանը և Միխայիլ Զուրաբովն են եղել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերեր: Միխայիլ Զուրաբովն, ըստ երևույթին, այն նույն Զուրաբովն է, որը եղել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար և Ուկրաինայում դեսպան։ Հենց նա էլ դարձել է «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի 12,5 տոկոս բաժնետոմսերի «երջանիկ» սեփականատերը։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 3-ին։

Իսկ ընդհանրապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում անիշխանությունը երկար չի տևել: 2021 թվականի սեպտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ «ԳեոՊրոՄայնինգ Արմենիա» ընկերության 100%-ոց դուստր ձեռնարկություն հանդիսացող «Արդյունաբերական ընկերության»-ը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնեմասը:

Պարզաբանենք, որ «ԳեոՊրոՄայնինգ Արմենիա»-ի կառավարման գործում անմիջական մասնակցություն ունի այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն, և հենց նա էլ համարվում է կոմբինատի 60 տոկոսի սեփականատերը։ Ռոման Տրոցենկոն պարզ միլիարդատեր չէ: Ի լրումն անշարժ գույքի, օդային և գետային փոխադրումների նկատմամբ հետաքրքրությունների, Տրոցենկոյին հաջողվում է «AEON» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահությունը համատեղել «Ռոսնեֆտի» նախագահի խորհրդականի պաշտոնի հետ։ Այսինքն նա ուղիղ մուտք ունի ամենազոր Իգոր Սեչինի մոտ, ինչն էլ անմիջապես աշխարհաքաղաքական այլ հարթության է բերում Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գնման հետ միաժամանակ Ռոման Տրոցենկոն Հայաստանի կառավարությանն է փոխանցել «Արդյունաբերական ընկերության» 25% բաժնեմասը, որի արդյունքում կառավարության մասնաբաժինը բուն գործարանում կազմել է 15%, բաժնեմասը անմիջապես հանձնվել է երկրի իշխանությունների կողմից ստեղծված հատուկ հիմնադրամին  պետական ​​գույքի եկամուտները կառավարելու համար։ Միխայիլ Զուրաբովի արձագանքն այդ գործարքին գրեթե ակնթարթային է եղել: Նախկին նախարարը պահանջել է դադարեցնել այդ գործարքը:

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերության» և Հայաստանի վարչապետի գրասենյակի։

Սկսվել է լուրջ դատական ​​պատերազմ բաժնեմասերի կալանքներով, որը հասել է քաղաքական հարթության, քանի որ գործարքից անմիջապես հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա անվանել է ամենաբարձր պիլոտաժի կոռուպցիա: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի կտրուկ ակտիվացման ֆոնին, որի հետևանքով էլ Նիկոլ Փաշինյանին սկսել են ուղղակիորեն անվանել ազգային դավաճան։ Բայց, ինչպես երևում է, 2021 թվականի աշնանից մոլիբդենի համար մղվող պատերազմում հայտնվել է ևս մեկ խաղացող։ Եվ հենց այդ խաղացողի ճակատագրից կախված կլինի ոչ միայն հակամարտող Ադրբեջանի և Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող Թուրքիայի և Իրանի բարեկեցությունը: 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Ամենադիտված