Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ այն հետաձգվել է երկու ժամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱԺ խորհրդի արտահերթ նիստ էր նախատեսված՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Սակայն, նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով և այն հետաձգվել է երկու ժամով:
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Այդ թվում չեն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանը։
Նիստը կգումարվի երկու ժամից, և քվորում ապահովելու դեպքում այն տեղի կունենա։