Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ․ Արցախի ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրառում է արել Արցախի վերաբերյալ․«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար:
Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։
Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։