Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղևորություն իմաստով. օտարերկրյա կամավորներն օգնում են Երևանի բուսաբանական այգուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mir24.tv-ն գրում է, որ տարբեր երկրներից ժամանած կամավորները Երևանում խնամում են բույսերը, մաքրում տարածքը և տեղադրում գեղեցիկ ծաղկանոցներ։ Ավելին, նրանցից շատերը այդ ամենի համար հատուկ կրթություն չունեն։ МИР 24-ի թղթակից Լիանա Ազոյանը հանդիպել է բնության սիրահարների հետ։

Ֆրանսիացի Արմեն Կուդեն ամեն ինչ գիտի ծաղիկների մասին, չնայած այն հանգամանքին, որ բուսաբանությունը նրա համար պարզապես հոբբի է։ Փաստաբանը գործերով է եկել Հայաստան ու մնացել հանգստանալու։ Այժմ նա նախատեսում է ևս մեկ ամիս մնալ։ «Այս ջերմոցում 500-ից ավելի հազվագյուտ բույսեր կան։ Ես սիրում եմ հոգ տանել նրանց մասին: Ուզում եմ օգտակար լինել ու ինչ որ կերպ օգնել հայ հասարակությանը։ Բացի Բուսաբանական այգում կամավորական աշխատանքից, մասնակցում եմ համայնքային աշխատանքներին, աշխատում եմ կենդանիների ապաստարանում»,- ասել է Արմեն Կուդեն։

Փոքր խմբերով կամավորներ կան Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից: Բոլորն էլ ունեն կամավորական փորձ: Նրանք   որոշել են Հայաստանում չսահմանափակվել հանգստով ու մշակութային ճամփորդություններով, և հիմնել են սոցիալական ցանցերում անհատույց օգնության նախագիծ։ «Ես մասնակցել եմ բազմաթիվ կամավորական նախաձեռնությունների, որոշները ինքս եմ ստեղծել Ռուսաստանում: Ես սիրում եմ ինչ որ բան անել ոչ թե փողի, այլ գաղափարի համար։ Մենք իմացանք, որ այստեղ կարելի է ինչ որ այնպիսի բան անել, որ բուսաբանական այգին ծաղկի և հաճելի հոտեր արձակի»,- բացատրել է ռուս կամավոր Դանիիլ Պոլյանչիկը:

Հողերի մաքրում, մոլախոտերի քաղհան, բույսերի տնկում, հողային խառնուրդների պատրաստում. ամեն չորեքշաբթի տղաները աշխատում են Զոյա Դուտովայի ղեկավարությամբ: Փորձառու գյուղատնտեսը տևական ժամանակ է, ինչ ապրում է Հայաստանում, այժմ նա այգու տնկարանի պատասխանատուն է։

«Իմ խնդիրն է թարմացնել տնկարանը, որպեսզի այն լինի ոչ թե այնպիսի սովորական վայր, որտեղ մարդիկ գան ու բույսեր գնեն, այլ նաև դա լինի համախոհների հանդիպման վայր լինի, որպեսզի վարպետության դասեր անցկացվեն։ Դրա շրջանակներում ինձ ծանոթացրին մի խումբ կամավորների հետ, և ես շատ ուրախ եմ, որ այնպես եղավ, որ մենք ծանոթացանք նրանց հետ, և հիմա  միասին հայտնվեցինք Երևանում»,- խոստովանում է Երևանի բուսաբանական այգու տնկարանի վարիչ Զոյա Դուտովան։

Սոցցանցերում օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են մտնում կամավորների չաթ։ Տղաները նախատեսում են ավելացնել խմբերը և ավելի հաճախ հավաքվել։ Ոչ ոք առանց աշխատանքի չի մնա: Բուսաբանական այգու տնօրինությունը  խոստանում է բոնուս կամավորներին՝ անվճար այցելություն կանաչ օազիս ամբողջ տարվա ընթացքում, իսկ ամենաակտիվներին շնորհակալագրեր կտրվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան

Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից
Ամենադիտված