Ջավախքում երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 30-ին՝ Թբիլիսիի ժամանակով 22:55-ին, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, փոխանցում է jnews.ge-ն։
Սամեբա գյուղը վերջին մեկ տարում դարձել է սեյսմիկ ակտիվ գոտի։ Այս գյուղում ցնցումներ են գրանցվում գրեթե ամեն օր։ Փետրվարի 13-ի երեկոյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբայի մոտ, իսկ մայիսի 1-ին՝ 5,3 մագնիտուդով։