Կառավարությունը հանձն է առել ունենալ 300 նոր դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ. Համբարձում Մաթեւոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հանձն է առել ունենալ 300 նոր դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ, որը ներառված է կառավարության ծրագրի մեջ, դրանից առաջ էլ նախընտրական ծրագրում էր եւ նշված է վերանորոգում, վերակառուցում եւ կառուցում: Այս մասին կառավարության լրատվական ծառայության հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
«Մենք որդեգրել ենք ավելի բարդա քաղաքականություն եւ թիրախավորել ենք վերակառուցվող եւ կառուցվող դպրոցներն ու մասնագետները: Այս տարվանից սուբվենցիոն հայտերը սկսում ենք ընդունել առաջին կիսամյակից հետո։ Փաստացի այս պահին 2023թ.-ի համար հայտերն ընդունվում են, որը մեզ հնարավորություն կտա մրցութային բոլոր կարգերը, համալիր փորձաքննությունները, նախագծման փուլն անցկացնել, և արդեն 2023թ. շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ, քան գարնանը»,-ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում: