Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը փոքր-ինչ նվազում է անցած շաբաթվա նկատելի թանկացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 5,8 դոլարով կամ 0,33 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 776 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն էժանանում է 0,44 տոկոսով՝ մեկ ունցիան 20,108 դոլար։
Ամբողջ անցած շաբաթվա ընթացքում ոսկին թանկացել է ավելի քան 3 տոկոսով, եւ դա նկատելի շաբաթական ավելացում էր ձմռանից ի վեր, երբ փետրվարի ավարտից հինգ օր առաջ եւ մարտի սկզբին թանկարժեք մետաղը թանկացել էր 4,2 տոկոսով։