«Պիտի որ լավ պապա լինեմ». Գևորգ Չուլյանի բացառիկ հարցազրույցը՝ Past.am-ին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ- «Բանակում»-ում Դուք միանգամից նշաձողը շատ բարձր դրեցիք՝ կերտելով բոլորի կողմից սիրված կերպար: Դժվար չէ՞ր դրանից հետո նոր դերերում հանդես գալ:
- Դժվարություն, կարծում եմ, չպետք է լիներ: Դա մեր մասնագիտության մի մասն է, ավելի ճիշտ՝ դրա իմաստը՝ մի կերպարից մյուսն անցնելը:
- Հեռուստասերիալում Ձեր կերպարը բավականին դրական էր: Ավելի հեշտ ինչպիսի՞ կերպարներում եք խաղում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:
- Ճիշտն ասած՝ երբևիցե չեմ մտածել այդ մասին: Քանի որ հեռուստասերիալից հետո ես բոլորի հիշողության մեջ բարի, դրական կերպար եմ, պրոդյուսերները, ռեժիսորները բացասական կերպարում ինձ շատ դժվար են տեսնում: Միգուցե իմ ֆակտուրան է այդպիսին, չգիտեմ, բայց դերասանի համ միշտ միօրինակ դերեր խաղալն, իհարկե, ցանկալի չէ: Չէի ցանկանա, որ հեռուստադիտողի պատկերացումներում ես մնամ որևէ կերպարով շրջանակված:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում