Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տանկը խոցեցին… Ռազմիկին քաշելով տարել եմ սարի տակ, գոտին հանել եմ ու կապել եմ ձեռքը, քանի որ արնահոսում էր…»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Անդրանիկ Աթալյանին ու նրա սխրանքի պատմությունը։

Նա ուղղակի լռում է, երբ իրեն հերոս են ասում։ Համեստ է, լուրջ և միևնույն ժամանակ շատ նպատակասլաց: Անգամ ամենադժվարին ու անհնարին պահին ցանկանում է սկսած գործը ավարտին հասցնել։

Այս ամենը նկատվում է հենց սկզբից, երբ սկսում ես զրուցել Անդրանիկի հետ։ Նա ունի մի նպատակ՝ կյանքը դասավորել այնպես, որ բացառապես ամեն ինչ իր ցանկությամբ լինի։ Իհարկե, չբացահայտեց, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կյանքը, չցանկացավ շատ խոսել իր պլաններից, բայց այդ պլաններից մեկը շատ կարևորեց և կիսվեց մեզ հետ.

«Ես ունեմ ընկերուհի, ում շատ եմ սիրում և ուզում եմ, որ անպայման միասին լինենք ու երջանիկ ապրենք»։

Անդրանիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ Սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հացի, հրուշակեղենի, մակարոնեղենի տեխնոլոգիայի ֆակուլտետում, 1-ին կուրսում է։ Ազատ ժամանակ շատ է սիրում երգեր լսել, սպորտի մասին ֆիլմեր դիտել, ինչպես նաև զբաղվել տարբեր սպորտաձևերով։ Իր կյանքում նա սպորտին շատ մեծ տեղ է հատկացնում։

«14 տարեկանից զբաղվել եմ քիք բոքսինգով, «մարտեր առանց կանոնների» մարզաձևով, ինչպես նաև ուղղակի մարզասրահ եմ այցելել և այնտեղ մարզվել։ Մասնակցել եմ քիք բոքսինգի մարզային մրցույթների, զբաղեցրել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ տեղերը»,- հպարտությամբ ասում էր մեր պատմության հերոսը։

Անդրանիկի ֆիզիկական և մտավոր ուժը վառ դրսևորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Դա հասկացա, երբ սկսեց նկարագրել, թե ինչ իրավիճակում է հայտնված եղել և ինչպես է պատվով կատարել իր առջև դրված այդ դժվար խնդիրը։ «Ապրիլի երկուսին զորամասի ներսում ընդգրկված էի պահակախմբում։ Մարտական ծառայություն էի իրականացնում որպես ժամապահ։ Ժամը 6-ին հակառակորդի ուժերը սկսեցին գործել։ Իրենց գրադ կայանքներով կրակում էին մեր զորամասի ուղղությամբ, բազմաթիվ արկեր էին արձակում։ Խուճապի չմատնվեցինք: Ինչպես սովորել էինք, ամեն մեկս մեր պարտականությունը պատշաճ կերպով իրականացրինք, առանց որևէ լարվածության և վախի։ Մենք մեզ շատ հանգիստ էինք պահում, որ հակառակորդն էլ հանկարծ չմտածի, որ իրենց նմանատիպ գործողություններից մենք վախենում ենք կամ չենք կարող իրենց համապատասխան հակահարված տալ»,- վստահությամբ պատմում էր Անդրանիկը։

 

Նա ծառայել է Հադրութի շրջանի Ֆիզուլի քաղաքի զորամասում ու տանկի նշանառու օպերատորն է եղել։ Հենց լուսադեմին զորամասից դուրս են եկել, շարժվել դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Ինչպես պատմում է, ճանապարհին կրակել են իրենց ուղղությամբ։ Ասում է, թե 30 կմ տարածքում բաց դաշտով դուրս են եկել հակառակորդի կրակի տակ, բայց անփութության և ոչ ճիշտ գործելու պատճառով չեն կարողացել խոցել իրենց։

«Մենք կարողացանք հասնել նշված կետ, դիրքավորվեցինք ու հետո հրաման ստացանք՝ շարժվել առաջ ՝ դեպի հակառակորդը։ Ճանապարհին առաջին տանկը ես էի, որ խոցեցին։ Այդ ժամանակ ես ոչ մի բան չզգացի, անմիջապես պտտվեցի ընկերոջս՝ Զաքարյան Ռազմիկի կողմը, և ինձ թվաց, որ նա պայթել է։ Մի անգամ փորձեցի բացել տանկի դիտանցքը, բայց չկարողացա, որովհետև երկաթից էր ու շատ էր տաքացել արկի պայթյունի հետևանքով։ Մեր տանկն էլ արդեն այրվում էր, ես նույնպես։ Այդ ժամանակ երկու աչքիս տեսողությունն էլ կորցրի, կարելի է ասել, որ աջ աչքս արդեն գրեթե չկար, ձախ կողմս էլ այրվել էր, այդ պատճառով չէի տեսնում»,- ասում էր Անդրանիկը ու չնայած նրա վիրավորված լինելուն, նա այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձել է դուրս գալ և ինչպես ինքն է պատմում, արևի ճառագայթը ընկել է ձախ աչքի վրա ու հենց դրանից հասկացել է, որ իր մոտ ստացվել է մի փոքր բացել դիտանցքը։

«Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկել ու միտքն էր գլխումս։ Իմ կյանքի և այն փաստի մասին, որ հակառակորդը տեսնում է ու ամեն վայրկյան կարող է նորից խփել, այլևս չէի մտածում։ Կարևորը Ռազմիկի կյանքը փրկելն էր։ Ես նրանցից չվախեցա, որովհետև, եթե վախենում ես, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես մարտադաշտ դուրս չգաս»,-նկատում է մեր պատմության հերոսը։

Անդրանիկ Աթալյանը կարողացել է փրկել ընկերոջ կյանքը, նրան դուրս է բերել տանկի միջից և ներքև գցել, որպեսզի ավելի շատ չվնասվի։ Այդ ընթացքում տանկի մեխանիկ վարորդ Ռուդիկ Սարգսյանը փորձել է տանկը դուրս բերել կրակի դաշտից։ Հետո, երբ Անդրանիկին վերջապես հաջողվել է դուրս հանել ընկերոջը, Ռուդիկն էլ ինքն իր ուժերով է դուրս եկել տանկից։ Եվ անգամ այդքան ժամանակ անց, նրանց տանկը նշանառության տակ է եղել և անընդհատ կրակել են իրենց ուղղությամբ։ Այդ ժամանակ տանկի վրա կանգնած, մի պահ թեքվել է նրանց կողմ մի երկու վայրկյան նայել թշնամու ուղղությամբ ու բարձր գոռացել՝ «չեք կարող» ու տանկի վրայից իջել։

«Ռազմիկին քաշելով տարել եմ սարի տակ, գոտին հանել եմ ու քանի որ ձեռքը վիրավորվել էր և արնահոսում էր՝ կապել եմ, որպեսզի կանգնեցնեմ արյունը։ Նա նաև շատ էր վախեցել, որ ինձ տեսել էր, որովհետև ամենաշատը ես էի վիրավորված մեր անձնակազմից՝ գլուխս, աչքս, դեմքս ամբողջությամբ այրվել էին, ձեռքերս ու ոտքերս էլ։ Անգամ այդ վիճակում միայն ասել եմ, որ աչքս չկա, բայց խնդրում էի, որ թողնեն ես շարունակեմ կռիվը»,- ասում էր անվախ Անդրանիկը։

Ընկերոջ ձեռքը կապելիս, իրենց է մոտեցել Ջրականի հրամանատարներից մեկը, ում չի ճանաչել, որովհետև աչքից անընդհատ արյուն է հոսել։ Փորձել է մաքրել ու միայն կոչումն է տեսել, որ մայոր էր։ Մոտեցել է ու կապ հաստատել զորամասի հետ, որպեսզի գան բժշկական մեքենաներով և օգնություն ցույց տան տանկիստներին։ Անդրանիկը ցանկացել է մոտենալ մայորին, բայց չի կարողացել ոտքի կանգնել, սակայն հետո արմունկներով գետնին հենվելով՝ նորից է փորձել ու այդ ժամանակ մայորին ասել է, որ կապ հաստատի իրենց զորամասի հետ, որ մի տանկ բերեն։ Ասել է, թե պետք է բարձրանամ ու ոչնչացնեմ ինձ կրակողին ու դրանից հետո կամ հանգիստ կմահանամ կամ էլ ողջ կմնամ։ Մայորն, իհարկե, չի համաձայնել և ասել է. «Տղա ջան, արդեն ինչ պետք էր, դու արել ես, մտածիր, որ պետք է ողջ մնաս»։

Օգնությունը հասնելուն պես Անդրանիկին տարել են Ջրականի հոսպիտալ, սկսել են հանել բեկորները, որքան հնարավոր է եղել, հետո էլ տեղափոխել են Ստեփանակերտ ու ամբողջ գիշեր դեմքից ու ձեռքից բեկորները հանել են։ Հաջորդ օրը առավոտյան տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտել են ու կրկին տեղափոխել մեկ այլ բժշկական կենտրոն՝ Մալայանի անվան աչքի կլինիկա։

«Երեք օր հետազոտելուց հետո որոշեցին, որ պետք է վիրահատեն, որովհետև աչքիցս գրեթե ոչինչ չէր մնացել։ Ապրիլի 6-ին վիրահատել են, մինչև 27-ը պառկել եմ Մալայանի հիվանդանոցում, հետո նորից ուղարկեցին Մուրացանի հոսպիտալ։ Մինչև մայիսի 25-ը էլի հետազոտում էին ու, երբ գլուխս նորից նկարեցին, տեսան, որ ստացված վնասվածքը շատ լուրջ է և հասկացան, որ գլխի վիրահատությունն անխուսափելի է։ Դրանից հետո ևս երկու անգամ աչքի վիրահատություն եմ տարել ու, ընդհանուր առմամբ, չորս վիրահատության եմ ենթարկվել»,- պատմում է Անդրանիկ Աթալյանն ու հավելում, որ դեռ աչքի մեջ կարեր կան, որոնք պետք է հանեն։ Այսինքն՝ բուժումը շարունակում է ստանալ, և մոտ մի քանի տարի դեռ պետք է շարունակի։

Հերո՞ս է նա, թե՞ ոչ։ Ասում է, որ չի մտածել այդ մասին և ուղղակի լռել է ի պատասխան իրեն հերոս անվանողներին։ Ասում է՝ կարևորը գիտի, որ իր առջև դրված խնդիրը կատարել է այնպես, ինչպես պետք էր, իսկ հերոս է համարում այն մարդկանց, ովքեր առանց մեկ վայրկյան մտածելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու գնացին թշնամուն ընդառաջ։ Անդրանիկի համոզմամբ՝ նրանք ապացուցեցին հակառակորդին, որ հայ են, հայ կմնան հավերժ ու հակառակորդից վախենալու ոչ մի բան չունեն։

«Հերոս են իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- նշում է մեր պատմության հերոսը, ով ասում է, որ իրեն փրկել են իր մոտ եղած խաչն ու երկու սրբապատկեր։ «Մենք տղաներով միշտ ասում էինք՝ մի կռիվ լիներ մեր ուժերը փորձեինք, ու կռիվը եղավ։ Մենք այդ ժամանակ ապացուցեցինք, որ վախենալու բան չունենք, ու մեր 20 տարեկան տղաները իրենցից ավելի հզոր են ցանկացած պարագայում, հատկապես՝ երբ միավորված են։ Հավատն առ Աստված է փրկել ինձ ու տանկում գտնվող մյուս երկու ընկերներիս»,- եզրափակեց Անդրանիկը։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
Ամենադիտված