Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման առիթով հունիսի 8-ին գրավոր հարց էին ուղղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի մասին: Նրանք հետաքրքրվել էին, թե ինչ է մտադիր անել ԵՄ-ն՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Բորելն էլ՝ Եվրոպական հանձնաժողովի անունից օգոստոսի 3-ին հրապարակված իր պատասխանում մտահոգություն է հայտնել վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։

Բորելին գրավոր հարց ուղարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը և մի խումբ այլ պատգամավորներ:

ԵԽ պատգամավորներն ընդգծել են, որ մինչև աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի իրադարձությունների վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով վատթարանում է։
«Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարը՝ մահացու վիրավորում հասցնելով հայ զինծառայողի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպիտ ելույթից մեկ օր անց, որում նա ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի կիրառման մոտեցում, ինչպես նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին լուծվել է, հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ…»,-շեշտել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Նրանք ընդգծել են, որ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին:

Խորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են. «Ելնելով վերոգրյալից՝ Եվրոպական արտաքին գործերով ծառայությունը ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:

Պատգամավորների հարցին ի պատասխան Բորելի՝ Եվրոպական հանձնաժողովի անունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է. «ԵՄ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։ Հանձնաժողովը ցավում է մարդկային կորուստների համար»:

Եվրոպական հանձնաժողովից ընդգծել են, որ ԵՄ-ն դրական է մոտենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ Եվրոպական խորհրդի նախագահի գլխավորած եռակողմ բանակցությունների շարունակմանը։ Ըստ ԵՄ-ի՝ այդ ջանքերն արդեն տվել են բազմաթիվ արդյունքներ, սակայն խաղաղության գործընթացը երբեք առանց դժվարությունների չի լինում։ «ԵՄ-ի նպատակը շարունակում է լինել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրին նպաստելը»,-ասված է պատասխանում:

Եվրոպական հանձնաժողովից նշել են նաև, որ փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանոնավոր կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել է եռակողմ հանդիպումների նախապատրաստմանը և հունիսին տեղում հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

«2022 թվականի մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով արդար և հավասարակշռված բանակցային գործընթացի անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև 2022 թվականի հուլիսի սկզբին դիմել է պետությունների ղեկավարներին՝ վերջին սուր հայտարարությունների հետ կապված, որոնք չեն նպաստում բանակցությունների բնույթին և ոգուն, և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ Բրյուսելում հրավիրելու եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը»,-ասված է պատասխանում:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված