Էքսկլյուզիվ. Արթուր Չալիկյանը՝ անձնական կյանքի և հայրենիք վերադառնալ-չվերադառնալու մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾPast.am-ը որոշել է գտնել սիրված հեռուստասերիալների «կորած» հերոսներին: Այս անգամ հերթը «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Ապավենին մարմնավորած Արթուր Չալիկյանինն է:
- Սիրված հեռուստասերիալից՝ «Բանակում»-ից սկսենք: Ինչքանով որ ես եմ հետևել, Ձեր կերպարը այդքան էլ դրական չէր: Ինչպե՞ս համաձայնեցիք այդ դերը խաղալ ու արդյոք սիրու՞մ էիք Ձեր կերպարը:
- Շատ դժվարությամբ համաձայնեցի խաղալ, որովհետև սովորում էի Թատերական ինստիտուտում` 4-րդ կուրսում և սկզբում նույիսկ չգիտեի` ինչ կերպար է: Բացի այդ, քանի որ ինստիտուտի ուսանող էինք, հնարավորությունը շատ մեծ էր սերիալում «փչացնելու» մեզ (մեր կուրսի ղեկավարը՝ Արմեն Էլբակյանը, խորհուրդ չէր տալիս, որ նկարահանվենք), բայց ստացվեց այնպես, որ համաձայնեցի ու նկարահանվեցի: Իսկ կերպարի լավ կամ վատ լինելու մասին ասեմ, որ բոլոր կերպարների մեջ էլ լավ բաներ էլ կան, վատ բաներ էլ, ու ինձ համար տարբերություն չկա` կերպարը դրակա՞ն է, թե՞ բացասական, կարևորը ճիշտ խաղալը և ճիշտ մատուցելն է: Չգիտեմ` ինչքանով է դա ստացվել, բայց ամեն դեպքում...
- «Բանակում»-ից և «Քաղաքում»-ից հետո Ձեզ այլևս ոչ մի սերիալում չենք տեսնում: Արդյոք դա, ինչպես Դուք նշեցիք, կարող է ազդել Ձեր՝ լավ դերասան լինելու վրա՞, թե՞ այլ պատճառ կա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում