Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ղեկավարության հանցավոր պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները խախտելու հետևանք է Բերձորի և Աղավնոյի հանձնումը: Հայաստանի իշխանությունն էլ այս պահին ձեռքերը լվացել է Արցախից, որպեսզի ցույց տան հանրությանը, թե իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպե՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչվում է սաբոտաժ։ Հանցավոր անգործության հետևանքով մենք հերթական պարտությունն ունեցանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Պատգամավորն արձանագրում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Բերձորի և Աղավնոյի հանձման մասին, այնտեղ միայն Բերձորը շրջանցող նոր ճանապարհի մասին է նշվում.

«Բայց, որ Աղավնոն և մյուս երկու բնակավայրերը պետք է հանձնվեն խոսք չկա դրա մասին, որտե՞ղ է գրված նման բան»,-ասաց նա:

Հարցին՝ այս պահին կա՞ ինչ-որ տարբերակ Բերձորի և Աղավնոյի հանձնումը կանխելու համար, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ պետք է Արցախում դիմադրության շարժում սկսվի, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն խնդրի վրա. «Արցախում պետք է առաջինը սկսեն պայքարը, հետո մյուս ուժերը սատարեն: Արցախը պետք է դիմադրի և փորձի միջազգային հանրության ուշադրությունը վերջապես սևեռել մեր հարցի վրա: Կոսովոյում էլ է նույն խնդիրը, բայց Կոսովոյի անկախությունը մի շարք երկրներ ճանաչել են, բա Արցախն ինչու՞ չեն ճանաչում, դնենք մի կողմ, որ Հայաստանը չի ճանաչում, վատն է ՝չի ճանաչում, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչում։ Այստեղ մենք վերադառնում ենք մեր հին թեմային՝ նավթ, գերպետությունների հետաքրքրություն, գեոպոլիտիկ իրավիճակ, սա է ողջ խնդիրը»,-ասաց Հակոբյանը:

Այս օրերին հաճախ են ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչում, որ որևէ քայլ չի ձեռնարկում՝ նոր տարածքների հանձնումը կանխելու համար, ընդհակառակը, այս իրավիճակում «ժամանակավոր դադար» է հայտարարել ընդդիմությունը:

Արձագանքելով այս մեղադրանքներին՝ Վահե Հակոբյանն ասաց՝ ընդդիմության դադարը վերաբերվում է միայն հանրահավաքների անցկացմանը, բայց դաշինքը և ֆրակցիան իր ակտիվ գործունեությունը չի դադարեցնում, իսկ վաղը իրենց հերթական գործողության մասին կտեղեկացնեն։

«Ես չեմ հասկանում մեզ մեղադրողներին, մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել և շարունակելու ենք։ Հիմա ժամանակն է, որ դադար վերցնենք, շունչ քաշենք, բնակիչների մի մասը երկրում չէ, եղանակը շոգ է, առհասարակ, բոլոր տեղերում օգոստոսին քաղաքական իրադարձությունները դադարում են:

Մենք մեռանք ասելով, որ եթե այս կառավարությունը մնա, զիջումներն ու պարտությունները շարունակվելու ենք, տեսա՞ք, էլի ենք ասում, որ եթե իրենք մնան, շարունակելու ենք պարտվել՝ մինչև մեր պետականության կորուստը։ Մենք էլ ի՞նչ կարող էինք անել։ Ընդդիմադիրներից շուրջ 150 հոգի քրեական մեղադրանքներով են անցնում,  նրանց շինծու մեղադրանքներով պահում են փակի տակ՝ կալանավայրերում, մենք էլ ինչ անենք:

Իսկ, ով մեզ մեղարդրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, տեղն էլ գիտեն, թող գնան և իշխանափոխություն անեն, եթե մեզանից լավ կարող են անել, մենք այսպես ենք ճիշտ գտնում»,-եզրափակեց Վահե Հակոբյանը:

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված