Ժամը 09:00-ի դրությամբ հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ Արցախի ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։