Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլին կրկին նվազել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 406.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ այն աճել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.78 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.67 դրամ (աճել է 4.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.70 դրամ (նվազել է 0.01 դրամով):