«Համոզվեցի, որ երջանիկ մարդ եմ». Անի Երանյանը 26-ամյակի անակնկալների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴերասանուհի Անի Երանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Անին բոլորում է 26 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Թեև Անին վերջին շրջանում հարցազրույցներ չի տալիս, Tert.am Life-ին պատմել է օրվա անակնկալների մասին։ Դերասանուհին տարեդարձը նշում է Մոսկվայում՝ ընտանիքի անդամների հետ։
«Շնորհավորանքներս սկզբում եղան Երևանի ժամանակով։ Չնայած Երևանում չէի, խելագար ընկերուհիներս, ինչպես ամեն տարի, տորթով ու նույն խինդ-ուրախությամբ գնացել էին մեր տուն՝ կեսգիշերին ընտանիքիս հետ ծնունդս նշելու։ Եվս մեկ անգամ անսահման մեծ երջանկություն զգացի, որ կողքիս նման խենթ մարդիկ ունեմ»,- ասաց Անին։
Դերասանուհու փոխանցմամբ՝ ընկերներից ոմանք ուզում էին գնալ Մոսկվա, բայց ինքը թույլ չի տվել։ Փոխարենը Անին խոստացել է վերադառնալուն պես Հայաստանում էլ նշել ծնունդը։
Մոսկվայի ընկերները ևս շնորհավորել են Անիին։ «Արդեն էստեղի ժամանակով էստեղի ընկերներս եկան ու անակնկալ արեցին։ Մի խոսքով՝ անսահման շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ստացա թե՛ հարազատներիս, թե՛ երկրպագուներիս կողմից, ովքեր ամեն օր են ինձ ժպիտ պարգևում։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ շրջապատող մարդիկ երբեք չեն թողնում, որ սիրո կամ ուշադրության պակաս զգամ»,- նշեց նա։
Ըստ Անիի՝ ամեն տարի տարեդարձի օրը միևնույն ցանկությունն է մտապահում. «Ամենամեծ ցանկությունս այն է, որ ինձ շրջապատող մարդիկ չպակասեն»։
Ինչ վերաբերում է այսօր ստացած նվերներին՝ դերասանուհին նշեց, որ բոլոր նվերներն էլ տպավորիչ են։ Երբևէ չի առանձնացրել որևէ մեկը։