Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկության տարիներին քիչ խաղացած, քիչ շփված երեխաներն ունենում են միայնակության զգացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նրանք կյանքի դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում Մանկությունը մարդու ամենակարեւորագույն փուլն է, եւ ծնողները, որքան հնարավոր է, այն պետք է լցնեն սիրով ու ջերմությամբ: Այս մասին բազմիցս նշում են հոգեբանները:

«Առավոտի» հետ օրեր առաջ երեխայի վարքի եւ ծնող-երեխա ֆիզիկական շփման մասին զրուցել էր «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Շարունակելով այդ թեման, հոգեբանը նշեց՝ կան երեխաներ, որ խրախուսելով, մոտիվացնելով կարելի է հասցնել շատ դրական արդյունքի: Հետագայում նման երեխաները, ըստ մասնագետի, ավելի ինքնավստահ են լինում սեփական ուժերի նկատմամբ. «Չարած բանի համար գովելը այդքան էլ խրախուսելի չէ, բայց տեսնելով մի փոքր լավը, խրախուսել դրա համար, շատ կարեւոր բան է: Չպետք է մոռանալ, որ միայն արարքը չէ, որ արժանի է գովեստի եւ միայն դրանով չէ, որ երեխայի հետ հարաբերությունների մեջ պետք է մտնել:

Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ամեն ինչից՝ սիրում ենք մեր երեխային, նա թանկ է մեզ համար, շնորհակալ ենք, որ նա կա մեր կյանքում ու բառերով ասելը օրվա մեջ մի քանի անգամ՝ շատ կարեւոր է»: Բացի ասելը, հոգեբանը նշեց, որ պետք է համբուրել, գրկախառնվել, սեղմել կրծքին, որքան հնարավոր է ջերմ վերաբերմունք ցույց տալ. «Գրկախառնությունից երեխան ստանում է կյանքի դրական էներգիա, կենսուրախություն եւ ինչքանով այն շատ պահպանվի, այնքան այն ամենադրական արդյունքը կտա: Սա կապ ունի, թե երեխան ինչ ընտանիքում է մեծացել. եթե երեխային փոքր ժամանակ մայրը, հայրը այդքան մեծ նշանակություն չեն տվել, ապա նա մեծ դժվարությամբ է գնում այդ քայլին:

Իր համար այդ սահմանը միշտ փակ է»: Ծնողների՝ պայմանական եւ ոչ պայմանական հոգեբանական վերաբերմունքը երեխաների նկատմամբ, Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Երբ երեխային ասում ես՝ դու լավն ես, ես քեզ սիրում եմ, որովհետեւ խաղալիքը չես կոտրում, դպրոցում լավ գնահատական ստացար, որ հյուր գնացինք, դու քեզ լավ պահեցիր, ապրես, սա պայմանականն է՝ պայմանը կա ու ծնողի մոտեցումը կա: Երբ ծնողը երեխային ընդունում է ուղղակի, որ երեխան կա, գոյություն ունի այդ ընտանիքում, անկախ իր կատարած գործողություններից՝ շատ թանկ է ու կարեւոր ծնողի համար, սա՝ ոչ պայմանական: Ու պետք է ծնողները հասնեն նրան, որ ոչ պայմանականը կարողանան պահել, որովհետեւ, երբ հետագայում ոչ պայմանականը չի լինում, երեխան իրեն սիրված, կարեւորված չի զգում ինչ-որ կարեւոր բան անելուց, նա իր «ես»-ը գնահատված չի զգում: Որով էլ հետագայում տարբերվում է թույլ եւ ուժեղ մարդ տեսակը»:

Հոգեբանության տեսանկյունից հուզազգայական կապը շատ կարեւոր է, եւ այն հիմնականում ձեավորվում է մոր եւ երեխայի միջեւ: Հոգեբանը նաեւ առանձնացրեց այն հանգամանքը, որ երեխայի կենսաբանական կապը միայն մոր հետ է եւ նույնիսկ տատիկի ներկայությունը չի կարող լրացնել: Դայակի առկայության դեպքում, այն առավել եւս բացակայում է. «Պետք է հիշել, որ առաջնային խնամքը միայն մորն է, երեխան աշխարհը ճանաչում է մոր հետ հուզական կապի միջոցով, առաջին անգամ ժպիտ տեսնում է մոր դեմքին, սկսում է ժպտալ մոր միջոցով, հույզերը զգալ մոր միջոցով: Նույնիսկ դայակի առկայության դեպքում էլ մայրը պետք է հիշի, որ երեխայի խնամքով զբաղվեց մեկը, բայց երեխայի հուզական կապի ստեղծումը իրենն է: Մայրը պետք է գոնե օրվա վերջում ժամանակ հատկացնի՝ երեխայի հետ հաստատի այդ հուզական կապը, նրա հետ անցկացնի գոնե 2 ժամ, երեխան պատմի մորը իր ուրախությունը, գանգատները, երեխան էլ անհամբեր սպասի մորը, որ պատմի դրանք»: Մասնագետը եւս մեկ անգամ ծնողներին հիշեցրեց, որ երեխայի առաջատար գործունեությունն է խաղը ու ծնողները պարտադիր մի քանի ժամ պետք է անկեղծորեն խաղի մեջ մտնեն երեխաների հետ՝ թողնելով իրենց հոգսերը. «Երեխան աշխարհը ճանաչում է միայն խաղի միջոցով: Ինչպես մեծահասակների համար է կարեւոր աշխատել, նույնիսկ տանը՝ զբաղվելով տան մաքրությամբ, այնպես էլ երեխան պետք է անպայման խաղա, որին պետք է մասնակցի ծնողը:

Այն երեխաները, որոնք մանկության տարիներին շատ են խաղացել, շփվել են, տարբերվում եմ այն երեխաներից, որոնք ծնողական որեւէ միջամտության չեն արժանացել, չեն խաղացել ծնողների հետ: Այսպիսի երեխաները ունենում են միայնակության զգացում եւ կյանքում դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 

ց

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին
Ամենադիտված