Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ազով» (ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական գումարտակի գերեվարված զինյալների` Ելենովկայում գտնվող մեկուսարանին ուկրաինացի զինվորականների հասցրած հրթիռային հարվածը հանցագործությունների մասին ճշմարտությունը թաքցնելու փորձ է:

«Ուկրաինական իշխանությունները մահվան դատապարտեցին գերի հանձնված ազովցիներին։ Այդ պատճառով էլ Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին նրանք, գիշերը հրթիռային հարված հասցվեց ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Իրենց իսկ գերիների նկատմամբ ցինիկ, դաժան հաշվեհարդարի պատճառն այն է, որ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում է «Ազովի» գրոհայինների վկայություններից։ Դրանցում բացահայտվում են խաղաղ քաղաքացիների դեմ հանցագործությունները, որոնք իրականացվել են Կիևի հավանությամբ»,- ասել է Շոյգուն` ելույթ ունենալով Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսում։

Նրա խոսքով՝ ծայրահեղական ազգայնականությունը, որը տարածում էր «Ազով» գումարտակը, ամբողջ բանդերովյան Ուկրաինայի գաղափարախոսությունն է դարձել։

«Այսօր Ուկրաինայի զինված ուժերի լքած դիրքերում ՌԴ զինծառայողները մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն են գտնում։ Կոնգրեսի մասնակիցները կկարողանան դրա նմուշները տեսնել ուկրաինացի ազգայնականների կողմից օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ապահովման միջոցների թեմատիկ ցուցահանդեսում»,- ասել է պաշտպանության նախարարը:

Նա հավելել է` Ուկրաինայի բազմաթիվ բնակիչներ չեն ընդունում Կիևի իշխանությունների քաղաքականությունը, որն ուղղված է նացիզմի վերականգնմանը, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի հանդեպ ատելության բորբոքմանը։
«Առանձին խոսակցության թեմա է նեոնացիզմը Ուկրաինայում։ Պաշտոնական Կիևը բացեիբաց հայտարարել է, որ ազգայնականների ժառանգորդն է ու նրանց գործի շարունակողը։

Գերագույն ռադան ազգային անկախության մարտիկներ է հռչակել ОУН-УПА-ի գրոհայիններին («Ուկրաինացի ազգայնականների միություն - Ուկրաինական ապստամբության բանակ», ծայրահեղական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում՝ խմբ.)։ Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնում ամեն ինչ արել են Ուկրաինան Ռուսաստանի հակոտնյա դարձնելու համար։ Խրախուսվել է օրենսդրության առաջխաղացումը, որն արգելում է ռուսերենը, ռուսական լրատվամիջոցները, ռուսական մշակույթը՝ այն ամենը, ինչը կապված է մեր երկրի հետ»,- ասել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ նման քաղաքականությունը չընդունողների դեմ դաժան պատժիչ գործողություն է ծավալվել։ Իսկ ռազմական հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ընդունվել է Ռուսաստանի անվտանգության նկատմամբ անընդունելի սպառնալիքների պատճառով, որոնք ստեղծվել էին Ուկրաինայի իշխանությունների կողմից:
«Ութ տարի շարունակ Կիևի ռեժիմը աղաղակող հանցագործություններ է կատարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քաղաքացիների նկատմամբ։ Հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Միաժամանակ սկսվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացումը։ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն էր վերցրել»,- ասել է նա։
 
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հատուկ գործողության առաջին իսկ օրերին ռուսական զինված ուժերը բախվել են ուկրաինական կազմավորումների անմարդկային մարտավարությանը:

«Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների զինվորները թաքնվում են քաղաքային թաղամասերում, խաղաղ բնակչության հետևում՝ նրանց դարձնելով կենդանի վահան, թե՛ բնակելի տները, թե՛ սոցիալական ու էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներն օգտագործում են որպես ամրաշրջաններ և կրակային կետեր։ «Ցամաքում» պարտվելով և նահանջելով՝ նրանք նպատակաուղղված ոչնչացնում են իրենց շուրջն ամեն ինչ, միայն թե խաղաղ քաղաքացիներին ոչինչ չմնա։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նույնպիսի մարտավարություն էին որդեգրել նաև գերմանացի նացիստները»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Դա, ըստ նրա, մասամբ բացատրվում է ուկրաինական բանակի կազմով։ Հակասահմանադրական հեղաշրջումից հետո երկրում ի հայտ եկան նոր ուժային կառույցներ՝ այսպես կոչված ազգային գումարտակներ, որոնք դավանում են նեոնացիզմի գաղափարը, ռասայական անհանդուրժողականությունը բոլոր նրանց հանդեպ, ում նրանք ուկրաինացիներ չեն համարում։
Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը
Ամենադիտված