Եվրոպայում գազի գինը երկուշաբթի օրվա աճուրդներում բարձրացել է. 1 000 խորանարդ մետրը՝ ավելի քան 2 800 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը երկուշաբթի օրվա աճուրդներում առաջին անգամ մարտի սկզբից ի վեր բարձրացել է. 1 000 խորանարդ մետրը՝ ավելի քան 2 800 դոլար, եւ շարունակում է բարձրանալ օգոստոսի 31-ից երեք օրով, սարքի նորոգման պատճառով, «Հյուսիսային հոսքով» մատակարարումների դադարեցման մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նիդեռլանդներում, TTF հաբում սեպտեմբերյան ֆյուչերսի արժեքը բարձրացել է՝ 1 000 խորանարդ մետրը 2 862 դոլար կամ մեկ ՄՎտ/ժամը 275,965 եվրո (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ում գները ներկայացված են եվրոյով)։
Գազի արժեքի ընդհանուր աճը աճուրդների սկզբից կազմում է մոտ 13 տոկոս։
Անցած շաբաթ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումները լիովին կդադարեցվեն օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ գազ մղող միակ սարքի նորոգման պատճառով։