Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ակտիվացման հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմության մի հատվածը այսօր երեկոյան բողոքի հերթական ակցիան է անցկացնում։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է նախաձեռնել օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունելու օրը և հայտարարել է, որ իր ընդդիմադիր պայքարի շրջանակներում հեռացնելու է Նիկոլ Փաշինյանին։

Ի սկզբանե մտավախություն կար, որ այս նախաձեռնությունը կարող է ընդդիմության պառակտման պատճառ դառնալ, հատկապես, որ «Դիմադրության» շարժումը սեպտեմբերի 2-ին է հայտարարել իր հանրահավաքի մասին։

Իշխան Սաղաթելյանն էլ երեկ հարցազրույց է տվել, սակայն հերքել է ընդդիմության պառակտվածության մասին բոլոր խոսակցությունները, ավելին նա նշել է, որ ինքն անձամբ մասնակցելու է Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին և իր աջակիցներին ու քաղաքացիներին կոչ է անում, որ ներկա լինեն այս հանրահավաքին։

«Դիմադրության» շարժման գարնանային ակցիաների տապալումից հետո դժվար է լինելու իմի բերել ուժերը և աշնանը նոր թափով լծվելու պայքարին, հատկապես, որ իշխանությունը բավականին հաջողել է ընդդիմության պառակտման հարցում։

Ինչևէ, սակայն, հարկ է նշել, որ ընդդիմությունն այլ տարբերակ պարզապես չունի և պարտադրված է պայքարելու գործող իշխանությունների դեմ, այլապես կկանգնի հերթական կոտրած տաշտակի առջև։ Նիկոլ Փաշինյանն էլ ինքը մյուս կողմից պսևդո ընդդիմադիրների միավորում է նախաձեռնում, որպեսզի նրանց միջոցով կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա և փչացնի իրական և արմատական ընդդիմության պայքարը։ Ամեն դեպքում հուսով ենք, որ այսօր կհաջողվի բավական զգալի ներկայություն ապահովել, Էդգար Ղազարյանն ինքը հայտարարել է, թե պայքարը մեկնարկելու է օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվելու է սեպտեմբերի 21-ին Անկախության հռչակման օրը։

«Ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի», - ասել էր Ղազարյանը։

Հայաստանում երբեք էլ նոստրադամուսների և խոստում տվողների պակաս չի եղել, սակայն հուսով ենք, որ ի վերջո կհաջողվի ընդդիմությանը համախմբվել և զգալի, լուրջ հարված հասցնել փաշինյանական վարչախմբին։ 

Զավեն Նիկողոսյան

 

Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ
Ամենադիտված