Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Կրեմլ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։
Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի», - ասվում է հաղորդագրությունում։