Օրգանիզմում ինչի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳլխացավերի ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս ճակատի վրա կաղամբի տերեւներ դնել ու կապել, կամ մեղրամոմով գլխարկ պատրաստել եւ դնել գլխին։
Կարելի է նաեւ քունքերը շփել կիտրոնի կեղեւով, կամ խնձորի քացախի վրա ջուր ավելացնել, դնել կրակին եւ երբ սկսի գոլորշին բարձրանալ, գլուխը թեքել դեպի գոլորշին եւ մոտ 75 անգամ շնչել։ Առաջարկվում է նաեւ սխտորը խորովել եւ դնել քունքերի վրա։
Հայտնի է, որ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց մոտ հաճախակի է գլխացավեր լինում, որոնց ժամանակ դեղահաբերն էլ չեն օգնում: Այսպիսի մարդկանց մասնագետներն առաջարկում են օգտագործել մի շարք մթերքներ, որոնք կկարգավորեն ներվային համակարգը, եւ կազատվեն հաճախակի գլխացավերից:
Օրինակ՝ կարտոֆիլի օգտագործումը: Մասնագետները նշում են, որ օրգանիզմում կալիումի անբավարարության դեպքում գլխացավերը դառնում են անխուսափելի, իսկ կարտոֆիլը պարունակում է կալիում, որն անհրաժեշտ է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Կարտոֆիլը հատկապես օգտակար է խորոված տարբերակով: Մարդուն նյարդային համակարգն անհանգստացնում է, երբ օրգանիզմում կա վիտամին B-ի պակաս, որի արդյունքը տագնապեցուցիչ է, քանի որ ուղեկցվում է գլխացավով: Սպանախը այդ առումով շատ օգտակար է, բայց պետք է հիշել, որ այն օգտագործելու համար պետք է ընտրել հում, աղցանային տարբերակը:
Եփելիս սպանախը կորցնում է իր օգտակարությունը: Մագնեզիումի պակասը օրգանիզմում եւս բերում է նյարդային ջղաձգության: Սննդաբանները հատկապես կանանց խորհուրդ են տալիս օգտագործել նուշ՝ անոթները միշտ նորմալ վիճակում պահելու համար: Նրանում պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը պատասխանատու է անոթային համակարգի ամրության եւ էլաստիկության համար:
Մածունը եւ բնական կաթնաշոռը եւս պետք չէ անտեսել: Կաթնամթերքը պարունակում է կալցի, որը կարգավորում է արյան ճնշումը, հանում է օրգանիզմի լարվածությունը եւ նվազեցնում գլխացավը:
Միգրենի ցավի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել քունջութի սերմեր, որը հարուստ է վիտամին E-ով եւ մագնեզիումով: Ավելի արդյունավետ կլինի, երբ այն ուտեք կաթնաշոռի հետ: Ձավարեղենը նույնպես օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է տալիս, ուստի շիլաները եւ չմարնեցրած ցորենի հացը պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ