Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնթիությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզ, որը պետք է իրականություն դառնար 6 ամսվա ընթացքում։ Մասնավորաբար, քարտեզի 8-րդ կետում հատուկ նշվում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն պատերազմից արդեն մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, իսկ բանակում դեռևս էական բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող։ Նույնիսկ ընդհակառակը:

Բարեփոխումների տրամաբանությունը հուշում է ոչ միայն նորագույն սպառազինությունների ձեռքբերում, այլև զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունների իրականացում և ժամանակակից անվտանգային պահանջներին համապատասխանեցում։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պարտությունից ի վեր մշտական անվտանգային սպառնալիքների և հակառակորդի սադրանքների պարագայում բանակում բավական ծանր բարոյահոգեբանական վիճակ է ստեղծվել, որը փոխելու համար նպատակաուղղված աշխատանք և պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր։ Բայց խնդիրն այն է, որ եթե այս ընթացքում բանակում որևէ փոփոխություն է նախաձեռնվել, ապա այդ նախաձեռնությունները կա՛մ փորձարկումների տեսքով են, կա՛մ էլ ընդամենը իշխանությունների համար ավելի կոմֆորտ միջավայր ստեղծելու նպատակ են հետապնդում, ինչպես, օրինակ՝ ԳՇ պետին՝ որպես պաշտպանության առաջին փոխնախարար պաշտպանության նախարարի անմիջական ենթակայության տակ բերելու նախագիծն էր։ Եվ չնայած Հայաստանն իր անվտանգությունը վերականգնելու հարցում սխալվելու իրավունք չունի, սակայն իշխանությունները բանակը ուղղակիորեն դարձրել են փորձադաշտ, միաժամանակ շարունակում են կոկորդ պատռել, թե ՀՀ-ն հետևողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով։

Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունները հերթական նախագիծն են դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Ընդ որում, նախագծով պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգի ներդրումը հիմնավորվում է նրանով, թե «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների թիվը չի բավարարել ակնկալվող քանակը՝ աստիճանաբար նվազելով, իսկ 2021-2022 թվականների զորակոչերի ընթացքում չի եղել ոչ մի դիմում:

Նշենք, որ «Ես եմ» ծրագիրը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացու և ՊՆ-ի միջև պայմանագրի կնքում, որով ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է անցկացվի ուսումնական զորամասում։ Իսկ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող է օգտագործել միայն բնակարան գնելու, ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։ Իսկ թե ինչու է «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակը կտրուկ նվազել, թերևս կապված է մի շարք հանգամանքների հետ։ Նախ՝ բավարար քարոզչական աշխատանք չի տարվել իշխանությունների կողմից այս ծրագրի առավելությունները հանրությանը ներկայացնելու համար՝ հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությունը կյանքի է կոչվել նախկին իշխանությունների օրոք։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ գործ ունենք հետպատերազմյան իրողությունների հետ, երբ ընդհանրապես պայմանագրային ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Բայց եթե իշխանություններն, օրինակ՝ անցյալ տարի տեսնում էին, որ զորակոչերի ընթացքում չկան «Ես եմ» ծրագրով դիմումներ, ապա ինչո՞ւ չէին ծրագիրը բարեփոխում, նոր առավելություններ ու արտոնություններ ավելացնում, թե՞ ուղտի ականջում քնած էին, իսկ հիմա որոշել են պայմանագրային ծառայության իրենց տարբերակն առաջ քաշել, որը կոչվելու է «Հայրենյաց պաշտպան»։ Այն նախատեսում է 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն, իսկ ծառայության ավարտին զինծառայողներին տրվելու է պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ առանց որևէ պարտադիր պայմանի: Բացի այդ, նշված ծառայության 5 տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների ամսական վարձատրության չափը կազմելու է մինչև 400 հազար դրամ։ Իսկ այդ գումարները հայթայթելու համար նախատեսվում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:

Զինծառայողը կարող է 24 միլիոն դրամ վճարել և վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ ընդամենը ծառայելով չորսուկես ամիս։ Այս մասով օրենքի նախագիծը շատ ռիսկային է, քանի որ զինված ուժերում ունքը շինելու տեղն աչքն էլ է հանելու, չի բխում բանակի նկատմամբ հանրային վստահության բարձրացումից և նպաստելու է սոցիալական բևեռացվածությանը։ Ուստի օրենքի կիրառման արդյունքում իրականում ունենալու ենք ոչ թե պրոֆեսիոնալ, այլ «բանվորագյուղացիական» բանակ։

Բացի դրանից, վճարով ծառայությունից ազատվելը նշանակում է կոռուպցիոն դրսևորումների օրինականացում, մյուս կողմից էլ՝ 4,5 ամիս ծառայությունը թերի է լինելու, քանի որ այդ ժամկետը բավարար չէ, որ զինծառայողը տիրապետի ռազմական գիտելիքներին ու տեխնիկային։ Մյուս կողմից՝ ֆինանսական հնարավորություններ չունեցող քաղաքացիները, տեսնելով բանակային ծառայության տեսանկյունից դրսևորվող սոցիալական անարդարությունը, փորձելու են ճանապարհներ գտնել ծառայությունից խուսափելու համար, օրինակ՝ արտագաղթելու են կամ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի իրենց երեխաները ՀՀ քաղաքացիությունից հրաժարվեն։ Հարկ է նկատել նաև, որ այս նախագծով պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի չէ պայմանագրային զինծառայողներին վճարել ու այնպիսի վիճակի է հասել, որ բանակային ծառայության կրճատումը ենթադրող 24 մլն վճարների կարիք ունի, բայց ինչ վերաբերում է իշխանական ճոխ ծախսերին, պարզվում է, որ գումարներն առատորեն հոսում են։

Փորձագետները նախագծում բազմաթիվ այլ թերություններ ու բացթողումներ ևս տեսնում են։ Թերևս երկրի անվտանգության նկատմամբ նման փնթի մոտեցումը և զինված ուժերի շուրջ տեղի ունեցող անհասկանալի գործընթացները պետք է դիտարկել 4 տարվա ընթացքում բանակը հետևողականորեն քանդելու իշխանությունների ընդհանուր քաղաքականության համատեքստում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
Ամենադիտված