Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երեք հայ շախմատիստուհիներ հավակնում են մեդալների
ՍՊՈՐՏՉեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին իրար դեմ եւ համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Նրանք վաստակել են 6,5-ական միավոր։ Նույնքան միավոր ունի Մարիա Գեւորգյանը։ Նա 9-րդ տուրում պարտվեց ադրբեջանցի Գունայ Մամաձադային, որը 7 միավորով միանձնյա երկրորդն է։
Մկրտչյանը, Դանիելյանն ու Գեւորգյանը բաժանում են 3-9-րդ տեղերը։
Աննա Սարգսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Լաման Հաջիեւային եւ 6 միավորով բաժանում է 10-21-րդ տեղերը։
Առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է՝ 7,5 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։