Պատմության այս օրը (օգոստոսի 30)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բռնի անհետացման զոհերի միջազգային օր, Ղազախստան` Սահմանադրության օր, Թուրքիա` Հաղթանակի օր, Ռուսաստանի Թաթարստան` Հանրապետության օր, Ղրղզստան` Արխիվային աշխատակցի օր, Հարավային Օսիա՝ Դատական կարգադրիչի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1908 – վախճանվել է մեծանուն գրող Մուրացանը:
1927– վախճանվել է հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը։
1940 – ծնվել է արձակագիր և թարգմանիչ Լևոն Ադյանը:
1950 – ծնվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
1960– ծնվել է Արցախի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի նախագահ, գեներալ-գնդապետ Բակո Սահակյանը։
1980-վախճանվել է հայազգի ռուսաստանցի ճարտարապետ Խաչատուր Չալխուշյանը:
1991 – Ադրբեջանը հայտարարել է իր անկախությունը հռչակագրում նշելով, որ Ադրբեջանի սահմանները 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության որոշված սահմաններով է:
1994 – վախճանվել է նկարիչ և մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը:
1997 – վախճանվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը:
1998 – վախճանվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը:
1999– վախճանվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանը։
2006- Արարատի մարզի Դալար գյուղում նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը որսորդական ավտոմատ հրացանից արձակած չորս կրակոցներով սպանել է գյուղի գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:
2008-2006 թվականին գրականության գծով Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո թուրք գրող Օրհան Փամուկը առաջին գիրքն է հրատարակել Թուրքիայում:
2011-Պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1700 - Ռուսաստանի և Շվեդիայի միջև սկսել է Հյուսիսային պատերազմը:
1703 – Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել առաջին ջրհեղեղը: Հաշված ժամերի ընթացքում ջուրը բարձրացել է երկու մետր:
1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ադոլֆ Ֆրիդրիխ Հեսսեն:
1860 –գործարկվել է առաջին բրիտանական տրամվայը (Birkenhead Street):
1860 –ծնվել է ռուս նկարիչ Իսահակ Լեվիտանը:
1870 –ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, սպիտակ շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Լազր Կոռնիլովը:
1871 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս, միջուկային ֆիզիկայի հիմնադիր Էռնեստ Ռեզերֆորդը:
1877 –ֆրանսիացի ինքնուս գյուտարար էմիլ Ռենեն արտոնագրել է պրակսինոսկոպը՝ մուլտիպլիկացիայի նախատիպը:
1901- անգլիացի գյուտարար Հյուբերտ Սեսիլ Բուտը արտոնագրել է էլեկտրական փոշեծծիչը:
1907 –ծնվել է ամերիկացի ինժեներ Ջոն Ուիլյամ Մոուչլին, որը հանդիսանում է աշխարհում առաջին համակարգչի ստեղծողներից մեկը:
1918– կին հեղափոխական Ֆաննի Կապլանը անհաջող մահափորձ է կատարել Վլադիմիր Իլյիչ Լենինի դեմ:
1922– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Դումլու Փընարի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հունական բանակը պարտություն է կրել։
1928 –Ջավախառլալ Ներուն պահանջել է Հնդկաստանի անկախությունը, ստեղծվել է Հնդկաստանի անկախության լիգան:
1937-ծնվել է «ֆորմուլա-1»-ի նորզելանդացի ավտոարշավորդ Բրյուս ՄակԼարենը, որը հիմնադրել է «ՄակԼարեն» թիմը:
1938 –վախճանվել է լեհական ծագման ամերիկացի պարֆյումեր, «Մաքս Ֆակտոր» կոսմետիկական ընկերության հիմնադիր Մաքս ֆակտորը:
1940– տեղի է ունեցել ժամանակի ճանաչված կինոաստղեր Լոուրենս Օլիվիեի և Վիվիեն Լիի հարսանիքը։
1960 –ծնվել է Հեզբոլլահ կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը:
1963 –պատահական միջուկային պատերազմը կանխելու նպատակով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ստեղծվել է «թեժ գիծ»:
1973 – Քենիայում արգելվել է փղերի որսը:
1993 –էյֆելյան աշտարակ է բարձրացել 150 միլիոներորդ հաճախորդը:
1995– Ֆոն Թեչները և Իվարսեյը ստեղծել են Opera Software ընկերությունը, որը համարվում է Օպերա դիտարկիչի ստեղծման օր։
2013 – վախճանվել է իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շեյմաս Հինին:
2018 –վախճանվել է ռուս էստրադային երգիչ և քաղաքական գործիչ Իոսիֆ Կոբզոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը