Ահազանգ. Սիսիանում 16-ամյա աղջիկ է բռնաբարվել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով և բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: